22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կրտսեր Օսկանյանը պատժել է

՛՛Մամուլն արդեն տևական ժամանակ անդրադառնում է Հրազդանի “Միկա-ցեմենտ” գործարանում ստեղծված իրավիճակին: Այստեղ արդեն մի քանի ամիս է գործարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում: Ավելին՝ դրա դեմ բողոքող աշխատակիցներին հեռացնում են: Պարզվում է՝ գործարանի սեփականատեր Միկա Բաղդասարովը երկու տարի առաջ գործարանը վարձակալությամբ հանձնել է ԱԳ նախկին նախարար Վարդան Oսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին: Պարոն Օսկանյանը, ով բավականին մտահոգված է մեր երկրի տնտեսությամբ լավ կաներ մի փոքր էլ մտահոգ լիներ այն մարդկանց ճակատագրերով, ովքեր ոչ միայն առանց աշխատավարձի աշխատել են, այլ նաև իրենց քրտինքով աշխատած գումարները պահանջելու համար “պատժվել են”՝ մնալով առանց աշխատանք: Դժվար թե Օսկանյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր տղային վարձակալության հանձնված հիմնարկում: Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում Աշխատանքի տեսչությունը կամ առհասարակ ինչո՞վ է զբաղված այդ հիմնարկը, երբ մի քանի տասնյակ մարդ, անհայտ պատճառներով, զրկվել է աշխատանքից, դրա մասին բազմաթիվ լրատվամիջոցներ տեղեկություններ են տպագրում, իսկ տեսչությունը “խորը քնի մեջ է՛՛,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Տիգրան Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ