17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը

Նախագահական ընտրություններում ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի  ՛՛Կոնգրեսից՛՛ ցանկալի թեկնածուն միայն ու միայն առաջին նախագահն է, ոչ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, ոչ Լևոն Զուրաբյանը: Այս մասին Եղիազարյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին՝ ինչու ոչ Փաշինյանը կամ Զուրաբյանը, Եղիազարյանը պատասխանեց. ՛՛Միայն Լևոն Տեր-Պետրոսյան. էնտեղ փորձ կա, անցած ուղի կա, հազար ու մի հարցեր կան, մարդ է պետք, որ […]

Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի.Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի  անկախության ճանաչման փաստը: “Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի եւ Հարավային Սուդանի հանրապետությունների միջեւ “Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին” փաստաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է,  քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի […]

Հիլարի Քլինթոնը հեռանում է

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն նախագահական ընտրություններից հետո պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ինքը Քլինթոնը: ‘Ես մտադիր եմ հրաժարական տալ երդմնակալության արարողությունից հետո, այդպիսին են իմ ծրագրերը’,- ասել է նա: Սակայն մինչ այժմ Քլինթոնն այս մասին չի հայտնել ԱՄՆ նախագահին: Քլինթոնը չի նշել նաև, թե ով է փոխարինելու իրեն այդ պաշտոնում` ասելով, […]

Ավստրալիայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը ուղղված էր Ադրբեջանին. Արման Մելիքյան

‘Ավստրալիայի նահանգի կողմից Արցախի անկախության  ճանաչումը պետք է դիտարկել հետևյալ կերպ՝ այդ  նահանգում է գտնվում Սիդնեյ քաղաքը, հայկական համայնքը բավականին մեծ է, տարիներ ի վեր այնտեղ գործում է Արցախի ներկայացուցիչը, որի մասին շատերը չգիտեն’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂ  նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Վերջինս վստահ է, որ այդ ճանաչումն ինչ-որ  չափով ուղղված էր նաև Ադրբեջանին: Իսկ […]

Հերթական բառերի մանիպուլյացիա է. Նաիրա Կարապետյանը` Զոհրաբյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի արած հայտարարությանը: ‘Ուշադրությամբ ընթերցեցի Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի տարածած անբովանդակ հայտարարությունը: Տիկին Զոհրաբյան, լիովին համաձայն եմ Ձեր հետ՝ շատ հեշտ է խաղալ ազգային զգացմունքների վրա։ Եվ իհարկե՝ դա բնավ լավ ճանապարհ չէ: Եվ դուք հիմա զբաղված […]

ԱԺ-ում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Տասներեք տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Մեր պետականության կայացման գործում նրանց կատարածը, մեծ ներդրումն ու նվիրումն […]

Հայաստանին ընդդիմադիր է գեոքաղաքական տնտեսական իրավիճակը.Արամ Կարապետյան

՛՛Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը մի ճահիճ է՛՛,-այսօր քաղաքագետների միությունում ասաց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ ռուս գործիչներից մեկը Հայաստանը համեմատել է  պահարանի հետ, որը մի անգամ տեղափոխվում է ՌԴ-ի կողմից, մեկ այլ անգամ էլ՝ ԱՄՆ-ի, այսինքն՝ Հայաստանը դարձել է դրսի ուժերի խամաճիկը: ՛՛Կարևոր է ոչ թե այն, թե ինչպես կանցնեն նախագահական ընտրությունները, այլ այն, […]

Նախագահի բոլոր թեկնածուները կհրավիրվեն քաղաքագետների միություն /վիդեո/

Այսօր քաղաքագետների միությունում սկսվեց հանրային լսումների նոր շարքը: ՛՛Պետք է փորձաքննության ենթարկել նախագահի բոլոր թեկնածուների ծրագրերը, նրանց հրավիրել դահլիճ և ուղղել տասը առանցքային հարցեր, պարզել, թե ինչպես են իրենք վերաբերում այդ հարցերին՛՛,-ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ փորձեր են արվում իրենց խանգարել, իր դեմ հարուցված է երեք քրեական գործ, որն ինքը դիտում […]

Ուղիղ Հայաստանի սրտին խփեցին, Հայաստանը սպանեցին 27-ի օրը /վիդեո/

1999 թվականի հոկտեմբերի 27-ը չորեքշաբթի էր`  Հայաստանի Ազգային  ժողովում  հերթական նիստն էր,  Կառավարության հետ հարցուպատասխանի օրը:  Ինչպես կասեր Մեծն Հրանտ Մաթեւոսյանը, այդ օրը  ուղիղ Հայաստանի սրտին խփեցին, Հայաստանը սպանեցին 27-ի օրը:   13 տարի առաջ, 1999թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, երբ Կառավարության անդամները ԱԺ-ում էին, իսկ կենտրոնական ամբիոնի մոտ օրենսդիրների հարցերին էր պատասխանում ֆինանսների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված