15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքական դաշտի անորոշությունը նախկինին թույլ չի տալիս կողմնորոշվել առաջադրման հարցում

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արմեն Մելիքյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ: ‘’Ես դեռ որոշումս չեմ կայացրել, անպայման կհայտարարեմ’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը: Հարցին, թե ինչից է կախված նրա առաջադրումը, Մելիքյանը պատասխանեց` իրավիճակի վերլուծությունից:

Նրա խոսքով` քաղաքական դաշտում անորոշությունը թույլ չի տալիս կողմնորոշվել սեփական առաջադրման հարցում: Սակայն Մելիքյանը չմասնավորեցրեց, թե կոնկրետ որ դեպքում առաջադրվելու որոշում կընդունի: ”Ինչ պլատֆորմով ես կառաջադրվեմ, կախված է նրանից, թե իրավիճակի ինչ վերլուծություն կունենամ,-ասաց նախկին արտգործնախարարը` հավելելով,-և թե ինչ գործընթացներ կլինեն առաջիկա երկու-երեք շաբաթում”:

Չառաջադրման տարբերակի մասին Մելիքյանն ասաց. ”Դա էլ տարբերակ է, դա էլ կա”:

Հիշեցնենք, որ Արման Մելիքյանը առաջադրվել էր նաև նախորդ նախագահական ընտրություններում: Հարցին, թե ինչ է փոխվել նախորդ ընտրություններից հետո, որ նա կրկին ցանկանում է առաջադրվել, Մելիքյանն արձագանքեց. ”Նախորդ նախագահական ընտրությունների համեմատ խորացել է ներքաղաքական ճգնաժամը, կուսակցական ուժերը զրկվել են հանրության վստահությունից և աջակցությունից”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ