10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի կին-ակադեմիկոսը

ԱԺ պաշտոնական կայքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կենսագրական տվյալներում հետաքրքիր փաստեր կան: Նա 30 տարեկանում հեռակա ավարտել  Է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ  ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Տիկին Բիշարյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է: Ուշագրավ է , որ նա նաեւ  ակադեմիկոս է: “2010թ. Հեղինե Բիշարյանն ընտրվել է Բնության եւ հասարակության մասին միջազգային […]

Ճապոնիան շնորհակալ է Հայաստանին` 2011-ի աղետից անմիջապես հետո ցուցաբերած աջակցության համար

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ […]

“Ժառանգության” ու “Ազատ դեմոկրատների” հարաբերությունները բարիդրացիական են

                “Լավ բարիդրացիական համագործակցային հարաբերությունների մեջ ենք,  որեւէ խնդիր չկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց “Ազատ դեմոկրատների” հետ հարաբերությունների մասին հարցին: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով “Ժառանգության” ներսում առկա դժգոհությանը, որը մեծապես պայմանավորված է “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” համագործակցությամբ,  Արմեն Մարտիրոսյանն ասաց.“Ժառանգությունը” շատ լավ ավանդույնթներ ունի, որից […]

Քլինթոնը Բաքվում կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման հարցը

Տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության հարցերն այսօր` հունիսի 6-ին Բաքվում կքննարկի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Քլինթոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի երկկողմ համագործակցությունը, այդ թվում` էներգետիկ ոլորտում` ներառյալ կասպիական էներգոռեսուրսների արտահանումը համաշխարհային […]

ԱՄՆ կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Թեեւ ընթերցողներն ընդհանուր առմամբ իրազեկ են, որ ԱՄՆ կառավարության գործադիր եւ օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատերը տեղյակ չեն, որ ԱՄՆ դատական իշխանությունը եւս մի քանի առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Իսկապես, ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները պաշտոնապես հաստատել են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է: Գործադիր մարմինն առաջին անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը 1951-ին ԱՄՆ կառավարության […]

Ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից բացի այլ խարիզմատիկ առաջնորդ չկա. Արմեն Մարտիրոսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելու  հարցին  “Ժառանգությունն” ավելի ուշ կանդրադառնա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր, “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: “Ինքն իր ելույթում արդեն նշել է, թե որն է մեզ համար ցանկալի` այլընտրանքային համախմբող թեկնածուն, որը համախմբող դեր կտանի”,-նշել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, միանշանակ է, որ “Ժառանգություն”-ը իր թեկնածուին կառաջադրի: […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Ճապոնիայի փոխվարչապետին

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ  Կացույա Օկադայի (Katsuya Okada) հետ: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ հաստատված դինամիկ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Փոխվարչապետ Օկադան եւ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեցին, որ 2009-ին  իրենց առաջին հանդիպումից […]

Գագիկ Ծառուկյանի խոսնակը գնաց

ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը իր լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավոապես, ասվում է. “Հայտնում եմ Ձեզ, որ ս/թ հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում եմ իրականացնել “Բարգավաճ Հայաստան”  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, […]

Սիրիայի “սեւ ցուցակում” է հայտնվել 17 երկիր

Դամասկոսը “պերսոնա նոն-գրատա” է հայտարարել արեւմտյան 17 երկրների դեսպանների: “Սեւ ցուցակում” են հայտնվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Թուրքիայի, Բելգիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Կանադայի դեսպանները: Չնայած Սիրիայի իշխանությունները չեն կարողանա բոլոր “անցանկալի” դիվանագետներին ետ ուղարկել իրենց երկրներ, բայց և որոշ երկրներ արդեն ետ են կանչել իրենց ներկայացուցիչներին Դամասկոսից, գրում է “Аргументы и факты”-ն: Դիտորդները նշում են, որ Սիրիայի […]

Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը

Հունիսի 5-ին Քիշնևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Համաժողովին քննարկվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի