Մարտի մեկի մասին հիշեին քաղաքական առեւտրի ընթացքում
ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած ”Հայոց պատմության” դասագրքի վերաբերյալ ստեղծված իրավիճակը:
”Հայոց պատմության դասագրքի շուրջ ստեղծվող լրատվական աղմուկը ցավ է պատճառում: Համալսարանական կոլեկտիվի կողմից ներկայաված տեսակետը կարելի է չկիսել, քննադատել և վիճարկել միմիայն գիտականության հենքի վրա: Ակադեմիական ազատությունների սահմանափակման, այլակարծության ճնշման, քաղաքական հետապնդման այս յուրովի դրսևորումն ափսոսանք է առաջացնում:
Հասկանալի է, որ պետք է փորձեն քաղաքականացնել, բայց կարո՞ղ են դա գոնե խելոք ձևի անել: Ինչ վերաբերում է մարտի մեկի իրադարձություններին և զոհերին, գովելի կլիներ, եթե հայտնի քաղաքական շրջանակները այդ ամենի մասին հիշեին նաև այլ առիթներով, օրինակ, իրենց քաղաքական առևտրի ընթացքում:
5 տարվա մեջ հակական շրջանակները այդպես էլ ուրիշ ոչ մի քաղաքական արդյունք չստեղծեցին: Մնում է կրկին փորձել շահարկել այդ ողբերգական իրադարձությունները և սեփական անփառունակ քաղաքական ուղին շարունակել առատորեն շաղախել մեր 10 հայրենակիցների արյամբ”,-գրել է նախարարը Ֆեյսբուքյան իր էջում: