23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում հայ ընտանիք չի գտել /վիդեո/

՛՛Ես չէ, որ պիտի արդարացնեմ իմ որոշումը գնալ Բաքու և ներկայացնել այն տեակետները, որ ես տասնամյակներ ներկայացրել եմ: Այնտեղ գնաց շատ կոնկրետ շոշոափելի գործընթաց, որի նպատակն էր վերջին րոպեներին մտցնել մի դարձվածք, որը գերակայություն է տալիս միջազգային սկզբունքին ու նեցուկ է կանգնում Իլյամ Ալիևի քաղաքականությանը՛՛,-այսօր լրագրողնբերի հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ամփոփելով Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի արդյունքները:

Հովհաննիսյանը հայտնեց, որ պաշտոնական բողոքի նամակ է ուղարկվել ICAPP համանախագահներներին և պատվիրակներին: Բաքվի հռչակագիրը, Հովհաննիսյանի խոսքով, պարտադրվել է Ասամբլեայի պատվիրակներին` նրանց իրավունքների եւ արժանապատվության աղաղակող անտեսմամբ, միտումնավոր ոտնահարելով կազմակերպության ընթացակարգերը:

՛՛Ես ամփոփիչ նիստին մոտեցա այն հավաստմամբ, որ ոչ մի փոփոխություն չի եղել, բայց հասակացա, որ այդպես չէ, ես պահանջեցի վերջնական բանաձևի տեքստը, որը հասու էր բոլոր պատվիրակներին: Սակայն ընթերցվեց այդ բանաձևը, բայց չընդունվեց: Այն, ինչ-որ մենք տեսանք, Ադրբեջանի ներկաների ոչ քաղաքավարի պահվածքն էր՛՛,-ընդգծեց ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը:

Նա պատմեց նաև, որ Ճապոնիայի, Չինաստանի, Ինդոնեզիայի և շատ այլ երկների պատվիրակները Բաքվում առաջին անգամ էին լսում հայկական տեսակետ, մինչ այդ իրենք լսել էին միայն կրկնվող ադրբեջանական քաղաքականության հռետորության տարափը այս կամ այն միջոցառումներին: Շատերը նույնիսկ մոտեցել են Հովհաննիսյանին, իր ելույթի տեքստը խնդրել, ինչպես նաև իրենց զորակցությունը հայտնել:

՛՛Վերջում դիմեցի ինձ հյուրընկալող պաշտոնյաներին, որպեսզի հանդիպեմ հայ ընտանիքի հետ, իրենք տարբեր թվեր են օգտագործում, այդ հանդիպումը տեղի չունեցավ, փոխարենը դրսից տեսա անխաչ պարսպապատված հայ եկեղեցին՛՛,-նշեց Հովհաննիսյանը: 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ամենից հետո նա կրկին կմեկնի Բաքու, ինչին ի պատասխան Րաֆֆ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Սիրով կմեկնեմ՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ