20 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում
Առնվազն 20 մարդ զոհվել եւ 50-ը վիրավոր են Սիրիայի Իդլիբ քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող ձիթապտղի բուսայուղի գործարանի ռմբակոծման հետեւանքով, հաղորդում է “Reuters” գործակալությունը:
Ակտիվիստների խոսքով` կառավարական զորքերն այս անգամ եւս օգտագործել են այսպես կոչված “տակառիկ-ռումբեր”, որոնց մեջ ոչ միայն վառելանյութ կա, այլ նաեւ մետաղական մաս, ինչը մեծացնում է պայթյունի ծավալը: Նրանք նաեւ պնդում են, որ զոհերը եւ վիրավորները խաղաղ բնակիչներ են:Ընդ որում, ապստամբները գործունեություն են ծավալում այդ տարածքում եւ նույնիսկ օգնություն են ցուցաբերել ռմբակոծությունից տուժածներին:
Զինված հակամարտությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ եւ նրա հակառակորդների միջեւ ընթանում է 2011-ի մարտից: Հատկապես թեժ մարտեր են ընթանում Իդիբ քաղաքի շրջակայքում: Ապստամբների դեմ պայքարում կառավարական զորքերն ակտիվորեն ավիացիա են օգտագործում: