15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը նամակ կգրի Հովիկ Աբրահամյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, տեղեկացրեց, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը մինչեւ ուրբաթ օրը խմբակցության անունից  նամակ կներկայացնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը արտահերթ նստաշրջանով քննարկելու մասին:

Զուրաբյանը նշեց, որ այս նստաշրջանում, դա իրականացնել արդեն չի լինի, բայց  համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, իրենք առաջարկելու են առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթության կարգով քննարկել հարցը:

Հիշեցնենք, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր մարտի մեկի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը:

Զուրաբյանը նաեւ հայտարարեց, որ մարտի մեկին իշխանությունը կրակել է ժողովրդի վրա ու նշեց, որ ոչ միայն մարտի մեկի տասը զոհերն են զոհը այլեւ` բոլորս: “Հինգ տարի է անցել , մենք այսօր չունենք պատասխան ոչ ծնողներին, ոչ զոհերի հարազատներին, ոչ միջազգային հանրությանը”,-նշեց նա ու հավելեց.”Հայաստանում իրագործվում է մարտի մեկի իրադարձությունների պարտակման պետական ծրագիր, իսկ եթե դա այդպես չէ, համաձայնեք ստեղծել նման հանձնաժողով”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ