18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

35 հազար դրամը մեկը կարողա մի օրում լափի

”35 հազար դրամը մեկը կարողա մի օրում դա լափի, մեկն էլ ավելի հոգատար ծախսի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը` հավելելով, որ պատգամավորի կարգավիճակի համեմատ իր աշխատավարձը շատ ցածր է: Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ բնակչության կենսամակարդակը բարելավվել է: Այդ եզրակացությունը նա անում է` տեսնելով ներկայիս ժամանցի վայրերը, թանկարժեք մեքենաները և այլն: 

Խոսելով կայանալիք նախագահական ընտրությունների մասին` Հարությունյանը նշեց, որ միայն ՀՀԿ-ն է մինչ այժմ բացահայտ հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածուին, իսկ ընդդիմությունն ու այլընտրանք հանդիսացող ԲՀԿ-ը շարունակում են լռել: Ըստ Հարությունյանի` ընդդիմությունը այդպես էլ չի կարող միասնական թեկնածու գտնել: Երկրորդ նախագահին մամուլն է դրդում առաջադրվել, իսկ ՀԱկ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էլ պատգամավորը ընդհնարապես լռում է, քանի որ` նրա գործունեությունը նկատելի չէ:

”Մամուլը իր հրապարակումներով Քոչարյանին ասում է առաջադրվի: Օսկանյանը էս վիճակին ի՞նչ նախագահի թեկնածու, հազիվ իր գործերով  է զբաղված: Ծառուկյանի հաջորդ դասն էլ դեռ չի սկսել, միշտ ասում է հաջորդ դասին”,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ