07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերն են քննարկել

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը քննարկել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության “Ռոսգրանիցա” պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, պայմանավորվածություններ են ձեռք բերել նախատեսվող աշխատանքների իրականացման վերաբերյալ: Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների և անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերի, այդ թվում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Վաղը նախատեսված է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Դմիտրի Բեզդելովի և ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովի այցը պետական սահմանի տեղամասեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ