12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում երեխաների շուրջ 50 %-ն աղքատ է

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (UNICEF) հրապարակել է ”Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2012թ.” զեկույցը, ըստ որի` Հայաստանում 18 տարեկանից ցածր երեխաների 4.7 տոկոսը ծայրահեղ աղքատ է և 41.9 տոկոսը՝ աղքատ: 

Հայաստանում մանկական աղքատության ցուցանիշի աճ է նկատվում 2010թ. համեմատ (ծայրահեղ աղքատ երեխաների 3.7 տոկոսը, աղքատ երեխաների 41.4 տոկոսը):

Զեկույցում նշված է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները կամ այլ հաշմանդամ երեխաների հետ ապրող երեխաները ամենաաղքատն են: Այս երեխաների շրջանում աղքատության ցուցանիշը մոտ 65 տոկոս է, նրանց 8 տոկոսը ծայրահեղ աղքատ է: 

UNICEF-ը կոչ է անում հրատապ քայլեր ձեռնարկել Հայաստանում մանկական աղքատության խնդրին արձագանքելու համար՝ ավելացնելով բյուջետային հատկացումները, գործողությունների պլաններ իրականացնել, որը կապահովի երեխաների և իրենց ընտանիքների համար սոցիալական պաշտպանության համակարգերի լիարժեք հասանելիությունը, խոցելի ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներով ընտանիքների համար սոցիալական ծառայությունների ստեղծումը, ինչը կնպաստի երեխաների հաստատություններում, ինչպես, օրինակ, մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում, գիշերային խնամքի կենտրոններում հայտնվելու կանխարգելմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ