Նախագահի որոշ թեկնածուներ չեն ուզում ընտրվել. սոցիոլոգ
Հայասատանյան ընտրողների կեսից ավելին կանայք են, մեծ մասն էլ երիտասարդներն են: Կանանց մեծ մասը իր ընտրությունը կայացնելիս առաջնահերթություն է տալիս արտաքին տեսքին, վարքին: Ըստ այդմ էլ՝ շատ ընտրողների համար քաղաքական ուժերի ու նախագահի թեկնածուների ծրագիրն այդքան էլ էական չէ: Այսօր ասուլիսում, վերլուծելով Հայաստանի ընտրազանգվածն, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ընդհանուր ընտրազանգվածի 35 %-ը չի հետևում քաղաքականությանը: Ակտիվություն է ցուցաբերում 65%-ը: Վերջիններիս թվում պաշտոնյաներ են, կրթված մարդիկ: Իսկ նրանց կեսն էլ պահպանողական է և դեմ է փոփոխություններին: Այս զանգվածն, ըստ սոցիոլոգի, կընտրի գործող նախագահին: Վերջինիս կընտրի նաև քաղաքականությամբ չհետաքրքրվող զանգվածը:
Քաղաքականությամբ հետաքրքրվողների թվում են նաև նախագահի նորահայտ թեկնածուները, ովքեր արդեն հայտարարում են իրենց առաջադրման մասին: Ադիբեկյանն անուններ չնշեց, սակայն ասաց, որ նրանցից երկուսն արդեն դիմել են իրեն՝ PR կազմակերպելու խնդրանքով:
՛՛Նրանք ասում են՝ ես չեմ ուզում նախագահ դառնալ, ուզում եմ իմ գաղափարը հնչի հանրության մեջ: Ես վստահ եմ՝ նրանց պետք չէ լուրջ վերաբերել՛՛,-եզրափակեց սոցիոլոգը: