17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ կլինի նախագահական ընտրությունների հաջորդ օրը. հարցերի հարցն` ըստ Մանուչարյանի

Հայաստանի առջեւ ծառացած հարցերի հարցն այն է, թե ինչ վիճակ է ստեղծվելու Հայաստանում  նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում իրական պայքարը գնում է ոչ հայաստանյան քաղաքական ուժերի, այլ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ:  ՀԱԿ-ԲՀԿ պրոյեկտի հետեւում, ըստ բանախոսի, կանգնած է Ռուսատանը եւ պատահական չէ քաղաքական օրակարգ նետված խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը:

Ռուսաստանը, ըստ բանախոսի գործելու է շատ կարծր եւ եթե  նույն կարծրությամբ գործի նաեւ Արեւմուտքը, ապա Մանուչարյանը հետընտրական  ցնցումները չի բացառում:

“Եթե գնան ստանդարտ գործընթացներ, ներքին ցնցումների լուրջ վտանգ կա, որը մենք տեսել ենք նախկինում: Այս անգամ հետեւանքները շատ ավելի ծանր կարող են լիբել Հայաստանի համար, մարտի մեկը կարող է ծաղիկներ, ճնճղուկներ թվալ այն բանի հետ ինչ կարող է լինել Հայաստանում”:

Աշոտ Մանուչարյանի խոսքով, մեր քաղաքական ուժերը հարկադրված են մտնել վերը նշված հարաբերությունների մեջ եւ խաղաղ այն խաղը, որը նրանց է տրված, սակայն լուծումն ի վերջո ժողովուրդն է կայացնելու:

Բանախոսը զուգահեռներ անցկացրեց 1920թ ստեղծված իրավիճակի հետ` նշելով, որ այս փուլում եւս վիճակը ճակատագրական է: “Ինչպես 20 թվականին ոչ ճիշտ որոշումը բերեց նրան, որ մեր հանրապետությունից մի փոքր կտոր մնաց, հիմա նույնպես այդ բանը կարող է լինել: Մենք ճիշտ այդպիսի պայմաններում ենք”:

Ստեղծված իրավիճակում Աշոտ Մանուչարյանի խոսքով, լուծումը կարող է լինել այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն քաղաքական ուժում ներգրավված չեն եւ ինտելեկտուալ են, կարող է խաղալ “ադմինիստրացիայի դեր”, իսկ խոսողները պետք է լինեն քաղաքական ուժերը:

Մանուչարյանի կարծիքով, ժողովուրդը պետք է դուրս գա եւ ձեւավորի  “քաղաքացիների ժողով”: Լուծման մյուս տարբերակը նրա խոսքով, ազգային համաձայնության պայմաններում անգլիայի թագուհու կարգավիճակին նման  կարգավիճակով նախագահի ընտրության կոմպրոմիսային լուծումը կարող է լինել, որը լայն լիազորություններ չպետք է ունենա:

Հարցին, թե հավանական համարո՞ ւմ է ի դեմս Գագիկ Ծառուկյանի` միասնական թեկնածուի հանդես գալը, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. “Այդ կարծրության շրջանակում հնարավոր են շատ կտրուկ լուծումներ: Հավանականությունները, որ խիստ անհավանական էին թվում , այս կամ այն մարդու կոնկրետ հանգամանքները, խոցելիությունը, զուտ մարդկային որակները հաշվի առնելով, այս իրավիճակում կարող է դառնալ ոչ թե հավանական , այլ  հրամայական”:

Աշոտ Մանուչարյանն ասաց նաեւ, որ որոշումը, որը կկայացնի Ծառուկյանը, իրականում որոշվում է դրսում. “Ծառուկյանը կհայտարարի ինչ որոշում է կայացրել, դուք չեք իմանա, թե այդ որոշումը նա որտեղ է կայացրել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ