08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ում պատրաստ չեն Ծառուկյանի առաջադրմանը

ՀԱԿ-ում չի քննարկվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությանը սատարելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ-ը ի դեմս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընդդիմության միասնական թեկնածու ունենալուն:

Զուրաբյանը նշեց, որ Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է նախագահական ընտրություններում առաջադրվելը կամ չառաջադրվելը: Հարցին, թե ինչ կանի ՀԱԿ-ը, արդյոք կսատարի ԲՀԿ ղեկավարի թեկնածությունը, եթե վերջինս կիրառի իր սահմանդրական իրավունքը, Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը նման զարգացումները չի մեկնաբանում:

Խոսելով սեփական թեկնածուի առաջադրման մասին՝ պատգամավորն ասաց, որ իրենք դեռ ժամանակ ունեն, և դեռ պարզ չէ, թե երբ ՀԱԿ-ը կհայտարարի իր դիրքորոշման մասին:

Henaran.am-ի դիտարկմանը, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրեր առաջ ասել էր, թե մեկ-երկու շաբաթից ՀԱԿ-ն արդեն հայտարարություն կանի, Զուրաբյանն արձագանքեց. ՛՛Դե ուրեմն իրենից էլ պահանջեք այդ ժամկետի կատարումը՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ