17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձեւ է առաջարկել Գազայի վերաբերյալ

Ռուսաստանը  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի նախագիծ  է ներկայացրել, որը պահանջում է դադարեցնել բռնությունները Գազայի հատվածում, հաղորդում է “ИТАР-ТАСС’-ը: Նախագծում կոչ է արվում ԱԽ-ին դատապարտել “քաղաքացիական անձանց նկատմամբ իրագործվող բռնությունները”, այդ թվում  եւ ահաբեկչությունները, ինչպես նաեւ կոչ է արվում Գազայի բնակիչներին առանց որեւէ խոչընդոտների բժիշկներ եւ հումանիտար օգնություն տրամադրել:

Բացի այդ, փաստաթուղթն առաջարկում է Իսրայելին եւ Պաղեստինին “անհապաղ վերականգնել բանակցային գործընթացը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով”: Բանաձեւի տեքստում որեւէ մեղադրանք` ուղղված կողմերից որեւէ մեկին, չկա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում` հրթիռային հարվածներ իրականացնելով “ՀԱՄԱՍ” շարժման գրասենյակների, զինապահեստների եւ այլ օբյեկտների ուղղությամբ: Գործողության ակտիվ փուլի սկզբից իսրայելական ինքնաթիռները 1350 թռիչք են իրականացրել: Նոյեմբերի 20-ի առավոտյան տվյալների համաձայն` 109 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 850-ը վիրավոր են:

“ՀԱՄԱՍ”-ի գրոհայիններն իրենց հերթին Իսրայելի գործողություններին պատասխանում են հրթիռային հարվածներով: Հակամարտության 5 օրվա ընթացքում իսրայելական տարածքի վրա է արձակվել շուրջ հազար հրթիռ, որոնց  մեկ երրորդը հաջողվել է ոչնչացնել ՀՕՊ համակարգերի օգնությամբ: Գրոհների զոհ է դարձել 3 մարդ, ավելի քան 60-ը` վիրավոր են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ