16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՕԵԿ-ը չի հայտարարել, որ սատարում է “Հանրապետականին”

“ՕԵԿ-ը չի հայտարարել, որ ինքը սատարում է “Հանրապետական” կուսակցությանը: Խնդիր չի վերաբերվում է այս կամ այն կուսակցությանը սատարելուն: Մենք հայտարարել ենք  նախագահական ընտրությունների ընթացքում “Հանրապետական” կուսակցության ղեկավար նախագահին, հանրապետության  նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ես կարծում եմ, սրանք տարբեր բաներ են եւ այս տեսանկյունից ձեր դիտարկումը չի համապատասխանում իրականությանը”,-այօսր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը` անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե 2008 թվականից հետո ՕԵԿ-ը կարծես դարձել է ՀՀԿ-ի ստվերը:

Մհեր Շահգելդյանը շեշտեց, որ ՕԵԿ-ն իր խոսքն ասել է եւ հավատարիմ է իր հայտարարությանը: ԻՆչ վերաբերվում է ՕԵԿ-ՀՀԿ քաղաքական համագործակցությանը, Մհեր Շահգելդյանն ասաց.”Մենք կոալիցիոն գործընկերներ ենք եւ կոալիցիոն գործընկերության շրջանաներում, իհարկե,  գնում ենք առաջ, որովհետեւ կա ընդհանուր կուրս:

Մեր առաջարկները կառավարության գործունեության ծրագրում են, բազմաթիվ առաջարկություններ եւ նախագծեր մտցվում են մեր առաջարկությունների հետ համատեղ, բայց  կան դեպքեր, որ մենք ունենք մեր մոտեցումները,  մեր շեշտադրումները եւ սկզբունքները, այդ թվում նաեւ այս կամ այն օրենքների հետ կապված”:

Շահգելդյանի խոսքով, լինել կոալիցիայում ,նշանակում է հիմնական մոտեցումներով համամիտ լինիել, բայց սա չի նշանակում սեփական դիրքորոշում չունենալ:

Դիտարկմանը, թե կհիշի՞ ՕԵԿ փոխնախագահը ինչ-որ դեպք, երբ ՕԵԿ-ը ՀՀԿ-ից տարբեր դիրքորոշում է ունեցել, Մհեր Շահգելդյանը որպես օրինակ նշեց ԲՀԿ-ի հետ վերջին  կոնսուլտացիաների շուրջ ՕԵԿ եւ ՀՀԿ դիրքորոշումները` ՕԵԿ-ը հանդիպեց եւ մասնակցեց քննարկմանը, իսկ ՀՀԿ-ն` ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ