15 Մարտի, Saturday, 2025
KFC

Տիգրան Սարգսյանը` Սերժ Սարգսյանի վերընտրվելու եւ իր մասին /վիդեո/

“Քաղաքական մրցակցությունը ընտրությունների ժամանակ խիստ անհրաժեշտ է, բայց քաղաքական իրողութունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգը եւ իմիջը շատ բարձր է եւ մենք տեսնում ենք, որ  քաղաքական դաշտում իրողությունն այնպիսին է, որ շատ մեծ հավանականությամբ ,նա մեծ առավելությամբ կընտրվի հանրապետության նախագահ”,-այսօր  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ փորձագիտական շրջանակաների կարծիքն այս հարցում միասնական է:

ՀՀ վարչապետը քիչ հավանական համարեց ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների առաջադրվելու հնարավորությունը:

Տիգրան Սարգսյանը անդրադաձավ նաեւ այն դիտարկմանը, թե երբեմն տեսակետներ են հնչում, որ վարչապետին գործող համակարգի պայմաններում թույլ չի տրվում իր լիազորությունները ամբողջությամբ իրագործել, թեեւ 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո նրա լիազորություններն ընդլայնվեցին:

“2008 թվականից հետո ձեւավորվել է քաղաքական նոր իրավիճակ, որը  նախկինում չի եղել ՀՀ-ում: Այն է` հանրապետության նախագահն ու վարչապետը  ներկայացնում եմ միեւնույն քաղաքական կուսակցությունը եւ մենք հանդես ենք  գալիս որպես միասնական քաղաքական թիմ եւ հենց դա է պատճառը, որ  կառավարության եւ նախագահի միջեւ չեն կարող լինել քաղաքական հակասություններ, որովհետեւ մենք քաղաքական որոշումներն ընդունում ենք մեր կուսակցությունում”,-նշեց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, նախկինում իրավիճակն  այդպես չէր, քանի որ կուսակցության ղեկավարը երկրի վարչապետն էր, իսկ այժմ կոնյուկտուրան փոխվել է, ուստի այս տեսանկյունից նախորդ ժամանակահատվածի հետ համեմատելը ճիշտ չէ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ