30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձեր մեղքը իմ վրա մի բարդեք. Հովիկ Աբրահամյանը` Ռուբեն Հակոբյանին

Այսօր խորհրդարանում  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` ամփոփիչ ելույթների համար պատգամավորներին ձայնի իրավունք տրամադրելու հայտարարությանը Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա հաշվետվության քննարկմանը պատգամավորներից ոչ ոք չարձագանքեց: ԱԺ նախագահի այս հայտարարությունից հետո, սակայն, “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, բայց չստացավ: “Ինչի՞ հետ կապված վարման կարգ, հնարավոր չի վերականգնել, պարոն Հակոբյան, պետք է առանձին- […]

Պուտինը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փորձելով համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չաջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, բախվել է նրա խիստ դիրքորոշման հետ: Թուրքական “Aydinlik” թերթը ներկացրել է Էրդողանի եւ Պուտինի` հոկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցից մի հատված, որում Պուտինը հայտնել է. “Եթե նույնիսկ մեկ թուրք զինվոր անցնի սիրիական սահմանը, Ռուսաստանը շատ խիստ կարձագանքի դրան”: Էրդողանն ի […]

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցը Մեքսիկա

Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ: Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը  նշեց, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ ցանկանում է ընդլայնել փոխգործակցությունը եւ ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու եւ պայմանավորվածություններ […]

Օբաման հաղթել է Ռոմնիին վերջին բանավեճում /վիդեո/

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է նախագահի թեկնածուների վերջին` 3-րդ հեռուստաբանավեճում, ինչի շնորհիվ ապահովեց իրեն դեռեւս չկողմնորոշված ընտրողների քվեներով, հաղորդում է “РИА Новости”-ն: Բանավեճը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում, որը վճռորոշ է համարվում քվեարկության համար: 3-րդ բանավեճի թեման էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Նախորդ 2 բանավեճերի արդյուքնում թեկնածուները “ոչ-ոքի” էին գրանցել: Ռոմնին հաղթեց […]

Լևոն Զուրաբյանը լկտիաբար ստում է. Հ1-ի աշխատակից

Երեկ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը մեղադրել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, որ ՀԱԿ-ին Հ1 և հատկապես “Հարցազրույց” ծրագրին հյուր չեն կանչում: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հ1 Հ/Ը աշխատակից Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Զուրաբյանը ստում է: ՛՛Զուրաբյանը լկտիաբար ստում է. ամռան ամիսների ընթացքում քանիցս անձամբ` […]

Զոհրաբյանը ծանոթ չէ Օսկանյանի գրառումներին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ծանոթ չէ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումներին: Նշենք, որ իր գրառումներում Օսկանյանն ակտիվորեն քննադատում է այն կառավարությանը, որի կազմում ԲՀԿ-ն չորս նախարարական պորֆել ուներ: ‘Ես պարոն Օսկանյանի գրառումներին ծանոթ չեմ, ֆեյսբուքի օգտատեր չեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք այդ գրառումների միջոցով Օսկանյանը իր […]

Լևոն Զուրաբյանը մեղադրում է Հ1-ին

Այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդման քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահը, պարզվում է, չի կարողանում ներկայացնել իր կողմից ղեկավարվող համակարգի ֆինանսավորման հիմքերը Ազգային ժողովին: ‘Նա չգիտի, թե տարեկան քանի ժամ են կազմել գովազդային եւ հովանավորչական հեռարձակումները, չգիտի, թե ո՞վքեր են մշտապես մրցույթում հաղթող եւ […]

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն այցելեց Աֆղանստան

Հոկտեմբերի 17-19-ը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը աշխատանքային այց կատարեց Աֆղանստան: Այցին հրավիրվել էին մասնակցելու  Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության մասնակից մի շարք գործընկեր պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը: Այցի շրջանակներում դեսպան Եդիգարյանը այցելեց նաեւ Մազարի Շարիֆ, որտեղ հանդիպեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության Հյուսիսային հրամանատարության հրամանատար գեներալ-մայոր Էրիկ Պփեփերի հետ: Վերջինիս […]

Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակը որոշել է բացահայտել Սաակաշվիլիի “հանցանքները”

Վրաստանի խորհրդարանի նորանշանակ խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին “РИА Новости”-ին հայտնել է, որ Վրաստանի նոր խորհրդարանում կստեղծվի կոմիտե` քննելու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք իրականացված “հանցանքները”, այդ թվում` կաշառակերության, քաղաքական հետապնդման, բռնության դեպքեր: Կոմիտեն կղեկավարի Ուսուպաշվիլիի կինը` “Հանրապետական” կուսակցության ղեկավարներից մեկը: 44-ամյա Ուսուպաշվիլին եւս նույն կուսակցության անդամ է: Նա նաեւ նշել է, որ իշխող կոալիցիան կաշխատի հնարավորինս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի