16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Մտքերի փոխանակությունը փորձել վերածել անձնավորված գնահատականների եւ լրահոսային տեռորի ավելի քան անթույլատրելի է. Ս Ավետիսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարություն է տարածել:

“Դաշնակացական մեր որոշ գործընկերների ջղաձիգ ու նյարդային արձագանքն իրենց հայտարարության մասին տարածված կարծիքներին, կարծում եմ, հարիր չէ քաղաքական մշակութի զարգացման ջատագով հանդիսացող կուսակցության ներկայացուցիչների համար:

Նախ, քաղաքական բազմակարծությունն ու ազատ արտահայտվելու իրավունքն է, որ կարող է բերել ժողովրդավարական հասարակության զարգացմանը: Իսկ ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը դատապարտված են անհաջողության եւ հակաժողովրդավարական են: Եվ երկրորդը, քաղաքական բանավեճը, մտքերի փոխանակությունը փորձել վերածել անձնավորված գնահատականների եւ լրահոսային տեռորի ավելի քան անթույլատրելի է:

Մենք էլ շատերի մասին շատ բաներ կարող ենք ասել անձնական դաշտում… Բայց դա չէ ճիշտ ճանապարհը”,-ասված է հայտարարության մեջ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ