ՀՅԴ-ն կմնա մենակ. Ադիբեկյան /վիդեո/
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բավական հետաքրքիր է համարում ՀՅԴ-ի առաջարկած ծրագիրը: ՛՛Շատ լավ ծրագիր է. բայց կարելի է լավ սիմֆոնիա գրել, վատ կատարել՛՛,-այսօր ասուլիսին ասաց Ադիբեկյանը: Այս ծրագիրը կարող է իր շուրջը հավաքել ընդդիմությանը, սակայն համեմատելով այս ծրագիրը ՀԱԿ-ի ծրագրի հետ՝ սոցիոլոգի համար պարզ է դառնում, որ ՛՛Դաշնակցության՛՛ ավելի օբյեկտվիվ ու բարեկիրթ գրված ծրագիրը ՀԱԿ-ի ոչ մի կարգախոսի հետ չի կարելի համեմատել, հետևաբար ՀԱԿ-ը արդեն դուրս է մնում այդ ծրագրից:
ԲՀԿ-ը ևս դուրս է մնում այս ծրագրի շուրջ համախմբվելուց, քանի որ նա ընդհանրապես լռում է արտաքին քաղաքականության վերաբերյալ: ՛՛ԲՀԿ-ը ևս դուրս է մնում ՀՅԴ-ի ծրագրի շուրջ եղած շրջանակից, հետևաբար և ԲՀԿ-ը, և ՀՅԴ-ը մնում են մենակ: Նրանց սիմֆոնիային նվագողներն են պետք, սակայն թե ով կլինի, հայտնի չէ՛՛,-նշեց սոցիոլոգը: