26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժառանգության” թեկնածուն դուրս է երեք նախագահների եռանկյունուց. Արմեն Մարտիրոսյան

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու  մասին հայտարարությունը այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժառանգության”  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պայմանավորեց նրանով, որ “Ժառանգությունը” որեւէ կերպ կապված չէ ոչ ներքին, ոչ արտաքին խաղացողների հետ:

Նրա խոսքով, “Ժառանգությունը” ներկայացրել է մի բանաձեւ, որը ՀՀ խնդրի լուծումը երեք նախագահների եռանկյունուց դուրս է ենթադրում: “Ժառանգության” թեկնածուն, Արմեն Մարտիրոսյանի խոսքով,  դուրս է այդ եռանկյունուց եւ որեւէ կերպ կապված չէ նախագահներից եւ որեւէ մեկի հետ, կոռուպցիոն որեւէ խնդրի մեջ չի ներքաշվել, ունի հստակ արժեհամակարգ եւ առկա խնդիրները լուծելուն ուղղված ծրագրեր:

Անդրադառնալով  կոռուպցիայի դեմ պայքարին, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ցանկացած քայլ ողջունելի է: “Այն ինչ կատարում է նախագահը եւ այն խորհրդակցությունը, որ հրավիրեց վարչապետը, դեռ կոռուպցիայի դեմ պայքար չէ, դրանք քայլեր են, որոնք կարող են կատարվել, եթե ընդունվեն ներկայացված առաջարկները, եթե ոչ` դա կլինի փիար”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

“Ժառանգության” առաջարկները, ըստ նրա, իշխանությանը իրական քայլեր ձեռնարկելու հնարավորություն են տալիս, եթե նա դրսեւորի քաղաքական կամք: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ խորհրդակցության ժամանակ միջազգային գործընկերներից մեկը նշեց համակարգային կոռուպցիայի գլխավոր պատճառը` այն, որ քաղաքական իշխանությունը կենտրոնացված է եւ, որ դրա դեմ սկսենք պայքարել, առաջին հերթին պետք է այդ մոնոպոլիան բացառվի:

Խոսելով Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում “Ժառանգության” նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանի առաջադրումից, Արմեն Մարտիրոսյանը, ով նաեւ նրա նախընտրական շտաբի պետն է, ասաց, որ վերջինիս հաղթելու դեպքում շահելու է հասարակությունը եւ պետությունը:

Ինչ վերաբերվում է երկու հազար տասներեք թվականի բյուջեին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այն առանձնապես նախորդ նախագծերից չի տարբերվում իր տրամաբանությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ