17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Օսկանյանն ավելի լավ թեկնածու է, քան Ծառուկյանը

՛՛Ուժեղ երկրին` ուժեղ նախագահ՛՛. “Ֆեյսբուքում” այսպիսի խորագրով  գրառում է արել ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի ավելի վաղ արված հայտարարությունը:
՛՛Ընթերցելով Վ. Օսկանյանի այօրվա հրապարակումը, եկա հետևյալ եզրահանգմանը:
Թաքնվելով “համակարգային” փոփոխությունների հասունացման տեսական վերլուծությունների հորձանուտի խուճուճ ջրերում և պնդելով, որ Հայաստանին պետք չէ ուժեղ Նախագահ, քաղաքագիտական էքսկուրսի հեղինակը հետապնդում է 3 համակցված նպատակ:
ա) փորձել “տեսականորեն՛՛ ապացուցել, որ այլոց նկատմամբ գործող Նախագահի իմիջային և իրական աներկբա առավելությունն ուժային և անվտանգային ոլորտներում Հայաստանին պիտանի հատկություն չէ:

բ) Նախագահի ինստիտուտի նկատմամբ հանրային ընկալումները և ակնկալիքների նշաձողը իջեցնել սեփական անձի մակարդակին:

գ) ԲՀԿ-ի ներսում ևս մեկ անգամ ընդգծել, որ նա ավելի լավ թեկնածու կլինի, քան Գագիկ Ծառուկյանը, որովհետև տեսության մեջ ավելի ուժեղ է, իսկ բնավորությամբ և խառնվածքով` ավելի թույլ’,-գրել է նախարարը:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ