18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Փոքր մարդը բացի հռչակագիր կարդալուց ոչնչով աչքի չի ընկել. Հ. Մարգարյանը` Ա. Մանուկյանին

‘Մեր դիրքորաշումը հստակ է և դեռ նախորդ նախագահական ընտրություններից հետո: Արթուր Բաղդասարյանը արդեն հայտարարել է, որ մենք պաշտպանելու ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը’,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ իրենց ոչ մի քաղաքական ուժ մինչ այժմ խորհրդակցությունների մասնակցելու հրավեր չի արել, ամեն դեպքում ՕԵԿ-ը կողմ է փուլային տարբերակին:

Արդյոք ԲՀԿ-ի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առաջարկի հետևում քաղաքական հիմքեր է տեսնում հարցին, Մարգարյանը արձագանքեց. ‘Ես ցանկացած առաջարկի հետևում տեսնում եմ տվյալ քաղաքական ուժին: Կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ ասեմ, որ մենք պատկերացնում ենք, թե կան գործընթացներ, որոնք փուլ առ փուլ պետք է լինեն: Մենք պետք է պատրաստ լինենք այդ գործընթացներին’:

Պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ՕԵԿ-ի հասցեին հնչած վիրավորանքներին` պատգամավորն ասաց, որ բոլորին հայտնի է, որ Մանուկյանը հռչակագիր կարդալուց զատ որևէ այլ քայլով աչքի չի ընկել:  ‘Փոքր մարդիկ ոչնչով աչքի չեն ընկել այս երկրում բացի հռչակագիրը ընթերցելուց: Փոքր մարդիկ չարությամբ լցված փորձում են ամեն ինչ սևացնել ու վիրավորել քաղաքական ուժի, ով հարյուր հազարավոր անդամներ ունի: Արամ Մանուկյանը մեկը ասել է և մեր կողմից տասը ստացել է’,-ընդգծեց Հովհաննես Մարգարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ