07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն համագումար կանի

2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ համագումար կանի նաեւ ԲՀԿ-ն: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

“Անպայմանորեն անելու ենք, պատեհ պահի մենք կհայտարարենք համագումարի մասին”, նշեց նա` չհստակեցնելով համագումարի անցկացման ժամանակահատվածը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց միայն, որ ԲՀԿ-ն չի խախտի Կուսակցությունների մասին ՀՀ օրենքը եւ սահմանված ժամկետում անպայման համագումարի մասին հայտարարություն կանի:

Հիշեցնենք, որ իրենց համագումարի օրը արդեն հրապարակել են ՀՀԿ-ն ու “Ժառանգություն”-ը, որոնց համագումարները տեղի կունենան դեկտեմբերի 15-ին:

ՀՅԴ Գերագույն ժողովի հստակ օրը թեեւ չի հրապարակվել, բայց Դաշնակցությունը հայտարարել է, որ այն կկայանա դեկտեմբերին:

ՀԱԿ-ը եւս ԲՀԿ-ի նման այս կապակցությամբ որեւէ հայտարարություն չի արել: Կոնգրեսում չեն բացառում, որ նախագահական ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի վերաբերյալ հայտարարություն կանեն  հանրահավաքի ժամանակ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ