15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք կողքից չենք հետեւի, եթե ԼՂ բնակչությանը ոչնչացնելու փորձ արվի. Ս. Սարգսյանը` “Wall Steet Journal”-ին

“Wall Steet Journal” ամսագիրը զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նախագահն իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ հարեւան Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղը զինված հակամարտության մեջ ներքաշել` միաժամանակ զգուշացնելով, որ այդ դեպքում հայկական կողմի պատասխանն “անհամեմատ ուժեղ” կլինի:

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նախագահը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը հարմար առիթ  է փնտրում հակամարտոթյունը վերսկսելու համար: “Մենք կողքից չենք հետեւի, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը  ոչնչացնելու փորձ արվի”,-նշել է նախագահը:

“Wall Steet Journal”-ը համեմատության կարգով մեջբերել է վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջաննի` զինվելու վրա ծախսված գումարները, որոնք անհամեմատելի են` 2 եւ 11 մլրդ համապատասխանաբար:

Պատասխանելով ամսագրի այն հարցին, թե ինչ պատճառով է Ադրբեջանում նման հայատյացության մթնոլորտ ստեղծվել, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ “ավելի հեշտ է ստեղծել նման մթնոլորտ, քան զբաղվել այդ մթնոլորտի հետեւանքներով եւ փոխել իրադարձությունների ընթացքը”:

Սերժ Սարգսյանը կարծիք է  հայտնել նաեւ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտություն կարող է հրահրել նաեւ հարեւան Իրանի դեմ ուղղված հարվածը, որից կարող են մի շարք իրադարձություններ սկիզբ առնել:  “Եթե մենք ապրեինք միջազգային հանրության ազդեցությունից դուրս մեկուսացված տարածաշրջանում, ապա պատերազմն արդեն սկսված կլիներ”,-նշել է նախագահը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ