10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանի armenaphobia-ն /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փետրվարի 5-ին գտնվում էր Հունգարիայի մայրաքաղաքԲուդապեշտում: Այցի շրջանակներում նախատեսված էր նաեւ ելույթ եւ հանդիպում հունգարական ԷԼԹ(ELTE) համալսարանում: Համալսարանի հայ ուսանողներին նախապես տեղեկացրել էին կայանալիքհանդիպման մասին: Որպես իսկական հայրենասերներ` նրանք գլուխ էին կոտրում`մտածելով հարցեր, որոնք հանկարծակիի կբերեին թուրք վարչապետին: Սակայն, այստեղ եւս թուրքական armenaphobia-ն իրեն սպասեցնել չտվեց: Ավելին, ոչ միայն հայ, այլեւ հույն ուսանողներին արգելվեց մուտք գործել հանդիպման դահլիճ: […]

“Ապահով Հայաստանից դեպի..” ֆեյսբուքյան խմբի հայտարարությունը

Հարգելի Սերժ Սարգսյան,   մենք մի խումբ քաղաքացիներ ենք, ովքեր որոշել են հեռանալ Հայաստանի Հանրապետությունից: Մենք պատրաստ ենք մեր ապագան կառուցել տքնաջան աշխատանքով եւ դժվարին պայմաններում տեղ գտնել անծանոթ միջավայրում, բայց ոչ ապահով Հայաստանում, քանի որ Հայաստանն ապահով է Ձեր եւ Ձեր բարեկամների ու ընկերների համար: Մենք փորձել ենք պայքարել, բայց խոստովանենք, դուք ավելի ուժեղ […]

Սա էլ Կոկա-կոլա չէ. Հայրիկյանը 24 ժամ ունի

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ընդամենը 24 ժամ ունի՝ ՍԴ-ից իր դիմումը ետ վերցնելու համար: Այս մասին այսօր ՍԴ-ի դիմաց լրագրողներին հայտնեց ինքը` Հայրիկյանը: Նրա խոսքով՝ միասնական թեկնածու կլինի այն դեպքում, երբ բոլոր ընդդիմադիր թեկնածուները պատրաստ կլինեն հանել իրենց թեկնածությունները: Ինչ վերաբերում է իր թեկնածությունը հանելուն, ապա Հայրիկյանը նշեց. ՛՛Սա Կոկա-կոլա չէ, որ մի հատ էլ […]

Հայրիկյանը Սահմանադրական դատարանում է /լրացված/

Ինչպես քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախագահի թեկնածու, օրերս մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը, այս պահին Հայրիկյանն իր փաստաբանի հետ Սահմանադրական Դատարանի մասնաշենքում է և դիմում է դատարան՝ 14 օրով հետաձգելու քվեարկության օրը: Ինչ վերաբերում է Հայրիկյանի ինքնազգացողությանը, նա մեզ հետ զրույցում ասել է, որ անցած գիշեր շատ անհանգիստ է քնել, […]

Աղանդների դեմ պայքարը` միայն խոսքով. Սերժ Սարգսյան /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընրողների հետ հանդիպմանը՝ ներկաներից մեկը փորձեց իմանալ, թե ինչպես են պայքարելու աղանդների դեմ: Ընտրողի խոսքով, այդ կազմակերպությունները արդեն շատացել են: Սերժ Սարգսյանը նշեց, որ չնայած ինքն էլ այն տեսակետին է, որ նման կազմակերպությունները աղաղավում են հայի հավատքը, սակայն պայքարել պետք է միայն խոսքով: Նախագահի թեկնածուի մեկնաբանությունը` տեսանյութում:

Սերժ Սարգսյանը ընդդիմադիր Թալինում է /վիդեո, ֆոտո/

 Արագածոտնի մարզի Թալին քաղաքը ընդդիամդիրների քաղաք է համարվում: Սակայն ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական հանդիպմանն եկած թալինցիները Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ պարտադրանքով չեն եկել հանդիպման: Փոփոխություններ նրանք զգում են. դանդաղ, բայց առաջընթացը կա: Գառնիկ Խաչատրյանը բոլոր թեկնածուների նախընտրական հանդիպումներին մասնակցելու է: Առայժմ Թալին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն են եկել: […]

Արթուր Բաղդասարյանի ոսկե սարերն ու Ծառուկյանի ունեցվածքը /վիդեո/

Այսօր` փետրվարի 9-ին նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպման եկած աշտարակցիները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք հույսեր են կապում Բագրատյանի հետ, սակայն դեմ չեն լինի, եթե իրենց նախընտրելի թեկնածուն միավորվի նախագահի այլ թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի ու Պարույր Հայրիկյանի հետ: Աշտարակցիներից ոմանք կողմ են, որ Բագրատյանը նախագահական ընտրություններում չհաղթելուց հետո ստանձնի որևէ պաշտոն, իսկ մյուսներն […]

Հայրիկյանը ”ուխոդ” է անում. Արամ Հարությունյան

Պարույր Հարյրիկյանը փորձում է’’ուխոդ անել’’: Այսօր անդրադառնալով մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանի` ՍԴ դիմել-չդիմելու հարցին, ‘’Հենարան ‘’ մամուլի ակումբում հայտարարեց արդեն նախկին թեկնածու, ‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի շահերից չի բխում `միանալ մեկ միասնական թեկնածուով հանդես գալու Հայրիկյանի կոչին: Այս կոչով, ըստ բանախոսի, Հայրիկյանն ‘’ուխոդ’’ է անում եւ պատասխանատվությունն իր […]

Տեր-Պետրոսյանի որոշումների մասին մամուլից են տեղեկացել /վիդեո/

Աշտարակի ՀՀՇ խորհրդի նախագահ Արարատ Մորիկյանն այսօր եկել էր ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպելու:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ հարգելով կուսակցական որոշումը` ինքը միաժամանակ “շատ է հարգում ու աջակցում է Բագրատյանին, քանի որ նա հաղթանակած երկրի հաղթանակած վարչապետն է եղել”: Մորիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ առաջնորդ Լևոն […]

Լուսանցքում հայտնված ուժի ներկայացուցիչը երևակայության գիրկն է ընկել. Է. Շարմազանով

 ”Լուսանցքում հայտնված ուժի ներկայացուցիչը երևակայության գիրկն է ընկել”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե ընտրություններն արդեն կարելի է ձախողված համարել, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ”Եթե ինչ-որ մեկը և ինչ-որ բան ձախողվել է, ապա դա ՀԱԿ-ն է”,-ընդգծեց Շարմազանովը: Հիշեցնենք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի