22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային խորհրդակցություն ԱԺ-ում

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 82 հարց եւ 19 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա […]

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դատապարտում է նախագահի թեկնածուի դեմ մահափորձը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը  դատապարտում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  դեմ կատարված  մահափորձը, որը  տեղի է ունեցել երեկ Երևանում: “Ես ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով: Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ: Հավատացած […]

”Ժողովուրդի” ծննդյան նվերը` ԴԱՀԿ

Դեռեւս հունվարի 29-ին “Ժողովուրդ՚” օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել ՙԺողովուրդ՚ թերթի խմբագրություն: Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ […]

Ահաբեկչական քայլ. ՍԴ նախագահի գնահատականը

Քիչ առաջ ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշական կենտրոն` ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Հարությունյանն այս քայլը գնահատեց ահաբեկչական ակտ` հավելելով, որ դա զուտ պարզ մարդասպանության փորձ չի: ”Մեր պետականության համար սա ոչ միայն ցավալի փաստ է, այլև վտանգ ներկայացնող, եթե մենք շատ արագ չբացահայտենք ու համարժեք […]

Պետության կողմից ձեռք բերված ինսուլինն այսօրվանից բաշխվում է

Պետության կողմից ձեռք բերված ինսուլինն  այսօրվանից բաշխվում է ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության […]

Նպատակ են ունեցել ստվեր գցել ընտրությունների բնականոն ընթացքի վրա. Սերժ Սարգսյանը առղջություն մաղթեց /վիդեո, ֆոտո/

Վայրկյաններ առաջ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:  Սերժ Սարգսյանին ուղեկցում է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Այս պահին ՀՀ նախագահը Հայրիկյանի հիվանդասենյակում է: Մանրամասները` քիչ անց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս եկավ Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակից: Լրագրողների […]

Րաֆֆին կբավարարվի՞ այսքանով

”Քաղաքական գործիչներին, քաղաքական գործընթացներով հետաքրքրվող անձանց հայտնի պիտի լինի, որ  Հայաստանում և յուրաքանչյուր երկրում քաղաքական պրոցեսների, այդ թվում ընտրությունների ընթացքի ժողովրդավարական որակի համար առաջին հերթին պատասխանոտու են տվյալ երկրի իշխանություննրը:  Հայաստանի իշխանություններն են առաջին հերթին հանձնառություն վերցրել, որպեսզի նախագահական ընտրությունները մեր երկրում իրականացվեն թափանցիկ, ազատ, արդար մթնոլորտում և ժողովրդավարական արժեքներին համապատասխան”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ”Ժառանգության” […]

ԵՄ-ն հայտնել է իր մտահոգությունը` Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առնչությամբ

“Regnum” տեղեկատվական գործակալության հաղորդմամբ` Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունը մտահոգված է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առթիվ: Պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը եւս մեկ անգամ հաստատում է իր աջակցությունը` Հայաստանում միջազգային չափանիշների համաձայն ընտրություններ անցկացնելուն: Ֆեյսբուքյան իր էջում միջադեպին է անդրադարձել նաեւ Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմսը: “Ես ցնցված եմ […]

Ոստիկանությունը պատրաստակամ է

ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար: ՀՀ ոստիկանությունը,  կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի