12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ն լծվել է Սերժ Սարգսյանի սատարմանը

Henaran.am-ին հասած տեղեկություններով, Աբովյանի քաղաքի ՀՀԿ-ի նախընտրական շատբը տեղակայվելու է նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Իսրայելյանի ընդարձակ խանութի շենքում: Այժմ նորոգվում է տարածքը, որի ֆինանսավորումը կատարել է ԲՀԿ-ն: Նորոգման աշխատանքներին անձամբ հետեւում եւ վերահսկում է Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը: Վերջինս նաեւ վարում է շտաբի նախնական նիստերը, որտեղ հայտարարում է, որ պիտի […]

Վարչապետի փոփոխության հարցը

Գործող նախագահն, ըստ Համլետ Հարությունյանի մտածելակերպով ազգային համերաշխության գաղափարի կրող է եւ պարտադիր չէ անպայման ստորագրված  փաստաթղթով կոալիցիա լինի: ‘’Որ նախագահը ներգրավելու է բոլոր կարող ուժերին երկրի կառավարման բնագավառում, ես դրանում կասկած չունեմ’’,-նշել է բանախոսը:  Հարությունյանն ասել է, թե գործող նախագահն ունենալով ներելու մեծ ունակություն, կարողանում է ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ովքեր իրեն […]

Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանը ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նինիեկ Կուն Նարյաթին (նստավայրը՝ Կիև): Նախագահը շնորհավորել է տիկին Նինիեկ Կուն Նարյաթիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Ինդոնեզիայի հետ հարաբերությունները, ակտիվացնել փոխշփումները և տարբեր ոլորտներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, 2012թ. Հայաստանի արտգործնախարարի […]

Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել

Սիրիայի մեծությամբ 2-րդ քաղաքի` Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “AFP”-ը: Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորների մասին դեռեւս տեղեկություն չկա: Ըստ որոշ տվյալների` պայթյունը կազմակերպել է ինչ-որ ահաբեկչական կազմակերպություն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Պայթյունի էպիկենտրոնը համալսարանի հանրակացարանի եւ ճարտարապետական ֆակուլտետի շենքերի միջեւ է: Հալեպի համալսարանը գտնվում է Սիրիայի նախագահ […]

Կոալիցիա, բան հնարավոր է, բայց փողոց դուրս գալն` ի՞նչ. պատգամավոր

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետ հետընտրական զարգացումներ չեն լինի: Այս  կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս մասին Henaran.am-ի հարցին` Համլետ Հարությունյանն ասել է, որ այսուհետ շատ դժվար կլինի ժողովրդին փողոց դուրս բերել, ինչն ըստ նրա` պայմանավորված է Հայաստանում քաղաքական նոր մշակույթի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմամբ: ‘’Ի վերջո, […]

Ընտրությունները դեռ չսկսված` ավարտվեցին. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ այն պահից, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեցին չմասնակցել նախագահական ընտրություններին, ընտրությունները դեռ չսկսված ավարտվեցին: Նրա համոզմամբ` նույնիսկ իշխանությունները կցանկանային, որ Ծառուկյանն առաջադրվեր, բայց, իհարկե, պարտվեր:  Կանխագուշակումներ անելով` Բադալյանն ասաց, որ այս ընտրություններում նկարվելու է ընտրողների թիվը: ”Երկրորդ տեղում կդարձնեն կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ […]

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը պահանջում է ակտիվ լինել. Ռ. Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը կիրառել է իր նոր քաղաքականությունը, այն է` ռազմական հռետորաբանությունը, եւ որ այդ ագրեսիվ քաղաքականությունը պահանջում է ակտիվ լինել: Բանախոսը մտավախություն հայտնեց, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների շեմին կակտիվանա պատերազմի քարոզչությունը, ինչը կօգնի ժողովրդին` գործող նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա քաղաքական ուժի շուրջ […]

Ռեինկարնացիան “ցավդ տանեմ” չի ասի. քարոզարշավ կլինի, թե ինչ …

”Ռենկարնացիա”-ն չի մասնակցելու հունվարի 21-ին մեկնարկող նախագահական ընտրությունների քարոզարշավին: Այսօր խմբի ”Աղ ու հաց” ձայնասկավառակի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը: Նա նշեց, որ իրենք չեզոք են եւ որ քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում: ”Մեզ համար կարևոր չի քարոզարշավ կլինի, ինչ-որ ծնունդ, թե ինչ, այս խմբի ասելիքը նեյտրալ է բոլորից, մենք եսիմ […]

Freedom House -ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես “մասամբ ազատ” երկիր

Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` “ոչ ազատ” երկրից դառնալով “մասամբազատ”: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով:    Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում […]

ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի ինքնակենտրոն. Հրանտ Բագրատյանի ուրվագծերը

ՀՀ նախագահի թեկնածու, ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ‘’Ֆեյսբուք’’ սոցիալական ցանցի իր պատին ներկայացրել է Հայաստանի  արտաքին քաղաքականության ուրվագծերն իր պատկերացմամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ. ‘’ ՀՀ արտաքին քաղաքականության ուրվագծեր 1. Արտաքին քաղաքականության գերակա սկզբունքն է՝ մեր աշխարհով մեկ սփռված ժողովրդի հավիտենականության երաշխիքը անկախ հայկական պետականությունն է։ 2. Արտաքին քաղաքականությունը առաջիկա տարիներին պետք է լինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի