Րաֆֆին հակաօրինական քա՞յլ էր անում
“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ հասավ Ապարան քաղաք: Երբ այստեղ նա սկսեց շրջել փողոցով, ոստիկանները սկսեցին բարձրաձայնել, որ իրենք օրենք են խախտում, քանի որ Ապարանի քաղաքապետարանին ոչ ոք չի տեղեկացրել հանրահավաքի մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացավ խոսել ոստիկանների հետ` պարզելու համար, թե որն է հակաօրինական քայլը: Ոստիկանը նշեց, որ սա որեւէ մեկի հրահանգը չէ, այլ ընդամենն իրեց օրենքն են ներկայացնում: “Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ իրենց հետ եկածների թիվը եւ հավաքվածների թիվը 100-ի չի հասնում եւ սա հանրահավաք չի համարվում, իսկ Հովհաննիսյանը հավելեց, որ ինքն այստեղ է ոչ թե հանրահավաք անցկացնելու, այլ քաղաքում շրջելու, խոսելու, տեսակետներ արտահայտելու համար: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացավ Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ օրեր առաջ ինքը պոկել էր Սերժ Սարգսյանի պաստառը: Հովհաննիսյանը ցանկանում էր շնորհակալություն հատնել կենտրոնի տնօրենին, որ իրենք հեռացրել են այդ պաստառները, սակայն նա տեղում չէր: Հովհաննիսյանը գլխավոր բժշկին խնդրեց իր շնորհակալական խոսքը փոխանցել տնօրենին: