09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Առաջին նախագահը ժամանեց

Քիչ առաջ կառավարության նիստերի դահլիճ եկավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀՇ արտահերթ համագումարում որոշվելու է ՀԱԿ կուսակցությանը միանալու հարցը: 

Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀՇ պատվիրակները դիմավորեցին հոտնկայս, ծափահարություններով եւ “Լեւոն իմաստուն” բացականչություններով: Արտահերթ 18-րդ համգումարին մասնակցում է 630 պատվիրակ եւ, ըստ բաժանված նախագծի,  Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը վերանվանվելու է Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն:

Ի դեպ, նախագիծը կազմել է ՀԱԿ կուսակցության նախձեռնող խմբի անդամ Լեւոն Զուրաբյանը, ով էլ դահլիճում նստել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: 

Հիշեցնենք, ըստ մամուլի ՀՀՇ այս համագումարում որոշվեու է կուսակցության հետագա գոյության հարցը` շարունակում է այն իր գոյությունը, թե լուծարվում է եւ մտնում նորաստեղծ ՀԱԿ կուսակցություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ