16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջ շարժվելու համար մի քանի քայլ է հարկավոր. Նիկոլ

Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Ժողովուրդը նրան “Նիկոլ, Նիկոլ” բացականչություններով ընդունեց, ինչին նա արձագանքեց, թե Րաֆֆին արդեն ասել է, որ անուններ չենք վանկարկում: Փաշինյանն ասաց, որ այս օրերին ՀՀ քաղաքացուն մի հարց է հուզում, թե ինչ է կատարվում Հայաստանում: “Փետրվարի 18-ի ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ, որի առանձնահատկությունը բխում […]

Ժողովուրդը միասնական է. Արմեն Ռուստամյանը խոսեց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր միանալով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին` հայտարարեց, որ ժողովուրդը սպասում էր, թե ինչ որոշում կընդունի ՀՅԴ-ը: ”Եվ ահա ”Դաշնակցությունն” այստեղ է, այս հրապարակում` ժողովրդի կողքին, ինչպես միշտ”,-ասաց Ռուստամյանը` հիշեցնելով, որ փետրվարի 18-ին սկսած պայքարը պետք է տանել առաջ: Ըստ պատգամավորի` հայ ժողովուրդը այսօր ևս միասնական է և ”Դաշնակցությունը” […]

Ծաղիկներ ու խոնարհում Զարուհուն /վիդեո/

Քիչ առաջ ”Ազատության” հրապարակում ելույթ ունեցավ ԱԺ ”Ժառանգոթյուն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ Ազատության հրապարակը պետք է տեղափոխվի հանրապետության բոլոր հրապարակներ: Բոլոր քաղաքներում պետք է պայքար սկսվի, և բոլորը պիտի ընդունեն, որ ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Փոստանջյանի ելույթից հետո նրան մոտեցավ մի տղամարդ` ծաղկեփնջով, խոնարհվեց նրա առջև և ասաց, որ Զարուհին իրենց […]

Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից. ԵԱՀԿ ԽՎ դիտորդներ

Փետրվարի 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից. այսoր հայտարարությամբ եզրակացրեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: Համաձայն դիտորդների` քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարեւոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը: “Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից”, […]

Հայաստանը պատերազմական վիճակում է, բայց … Անդրիասը անկողնուց` հարթակ

Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք` քաղաքացիական ակտիվիստները կանգնում են ժողովրդի քվեն պաշտպանելու, այնպես, ինչպես պաշտպանում էին բանակի զինվորներին, արդարադատությունը,, հանրային տարածքները…: Նա միասնության կոչ արեց եւ հայտարարեց, որ իրենք կմոբիլիզացնեն իրեց ողջ ռեսուրսը: Ակտիվիստը նաեւ գործադուլի եւ դասադուլի կոչ արեց` հանուն հաղթանակի: Նրա ելույթին հաջորդեց Անդրիաս Ղուկասյանի ելույթը: Նա հայտարարեց, որ ընտրությունները շինծու են: […]

Վանաձորի քաղաքապետը “ճիշտ” բառ չի օգտագործել

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պատասխանել է իր հայտարարության համար իրենից ներեղություն պահանջողներին: ”Որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա: Հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետը ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի իր ժողովուրդը: Գուցե և մեր մեղքն է, որ […]

“Զադնի չկա”. “Դաշնակցությունը” միացավ Րաֆֆուն /լրացված/

Հենց նոր “Ժառանգության” հանրավահավաքին Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ շարժմանը միացել է նաեւ “Դաշնակացությունը”: Հարթակում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:Արմեն Ռուստամյանը Րաֆֆիի  Հովհաննիսյանի ձեռքը բռնած ողջունեց ներկաներին, ինչը բուռն բացականչություններով եւ ծափերով ընդունվեց:”Միացում, միացում”,-բացականչեցին ներկաները: Հարթակում է նաեւ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Հացադուլից հետո առաջին անգամն է, […]

”Հայաստան, Հայաստան”. Րաֆֆին սկսեց

Քիչ առաջ ”Ազատության” հրապարակ եկավ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ժողովրդին ողջունելով` հասավ բեմահարթակ: “Մեր բա՞ռը”,-հարցրեց Հովհաննիսյանը հավաքվածներին:   ‘’Հայաստան, Հայաստան”,-բացականչեցին հավաքվածները /երեկ նա “Րաֆֆի, Րաֆֆի” բացականչող բազմությանը կոչ էր էրել իրեն չֆետիշացնել: Ակնարկն ուղղված էր առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին-խմբ./: Ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց եռագույնը: Ելույթ ունեցավ ”Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ով ասաց. ”Մինչև վերջ […]

Ավստրալացի պատգամավորը խորհրդարանում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանչման հարցը

Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրը խորհրդարանում հանդես է եկել հայկական համայնքի մասին ելույթով, հաղորդում է “Armenia Online”-ը: Իր հայտարարության մեջ Ալեքսանդրը բարձր գնահատական է տվել հայկական ծագումով ավստրալացի Ժակ Բարանի կյանքին, ով Ռայդ քաղաքում տարվա քաղաքացի է ճանաչվել: Բարանի կյանքի մասին պատմելով` նա նշել է այն ազդեցությունը, որ Հայոց ցեղասպանությունը ունեցել է նրա վրա: […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ավստրիա

Փետրվարի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  կմասնակցի Վիեննայում կայանալիք “Քաղաքակրթությունների ալյանս” համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ եւ Եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի