Ծաղիկներ ու խոնարհում Զարուհուն /վիդեո/
Քիչ առաջ ”Ազատության” հրապարակում ելույթ ունեցավ ԱԺ ”Ժառանգոթյուն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ Ազատության հրապարակը պետք է տեղափոխվի հանրապետության բոլոր հրապարակներ:
Բոլոր քաղաքներում պետք է պայքար սկսվի, և բոլորը պիտի ընդունեն, որ ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Փոստանջյանի ելույթից հետո նրան մոտեցավ մի տղամարդ` ծաղկեփնջով, խոնարհվեց նրա առջև և ասաց, որ Զարուհին իրենց քույրն է, մայրն է ու ընկերուհին: ”Նա միակն է, որ ժամանակին դուրս եկավ ոստիկանների դեմ”,-ասաց տղամարդը: Հավաքվածները ողջունեցին պատգամավորին:
Այնուհետ ելույթ ունեցավ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն, ով իր սկզբանե մտադիր չէր այսօր ելույթ ունենալու, սակայն տեսնելով ժողովրդի ոգևորությունը` մոտեցավ հարթակին: Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը նաև խելոք ռեժիսոր էր, որովհետև նա պիտի այսօր նորություններ ասեր բոլորին, բայց որոշել է վերջում խոսել: