15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պրոռուսական ուժերը թույլ չեն տա Րաֆֆուն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախագահի թեկնածու, երկրորդ հորիզոնականն  զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործընթացին, ասաց, որ նա գուցե այլ նպատակներ ունի եւ ‘’ցանկանում է իր շուրջը սոսնձել երեսունյոթ տոկոս ձայները, որովհետեւ իր տեխնոլոգները շատ լավ հասկանում են, որ դա ըմբոստ էլեկտորատն է, որը քվեարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ դա դեռ […]

Իվանիշվիլին Սերժ Սարգսյանին հաջողություններ է մաղթել

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շնբորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2-րդ անգամ նախագահ ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն:  Իվանիշվիլիի եւ Սարգսյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին: Վրաստանի վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին եւ հաջողություններ մաղթել: Իվանիշվիլին հույս է հայտնել, որ 2 երկրների միջեւ բարի-դրացիական հարաբերություններն էլ ավելի կխորանան:  Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Իվանիշվիլին պաշտոնական այցով […]

Րաֆֆին շարժվում է նախագահի նստավայր /վիդեո/

Րաֆֆի Հովհաննիսյանը րոպեներ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ քանի որ համոզված է, որ հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի գալու հրապարակ` հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ինքը այս պահին շարժվում է նախագահի նստավայր` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ լուծում տալու այս ճգնաժամային խնդրին: “Ես հարգում եմ Սերժ Սարգսյանին, գնահատում եմ նրա արածները եւ երեկ նախագահի խոսնակը հայտարարեց, որ […]

“Հանրապետականը” հայտարարում է

Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականա­բար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լար­վա­ծություն ստեղծել մեր երկրում: Ցանկու­թյուն չունենալով ակամա մասնա­կիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածա­խնդրու­թյուն­ներին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրա­ժար­վում է Ազա­­տության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջո­ցառումից: Վստահ  ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդա­նշական այդ վայրում բոլորս միասին […]

Այլևս սպառվել է մարտի մեկերի ռեսուրսը, այն կործանարար կլինի բոլորիս համար

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը համոզված է, որ նախագահական ընտրություններում եղել են խախտումներ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՛՛Բայց հանրությունը արդյոք կարողացել է իր կամքը արտահայտել, սա է հիմնական գնահատականը, չափորոշիչը, իսկ տեղական դիտորդներն ու միջազգային դիտորդներն էլ ասում են, որ թեև եղել են […]

Մեզ մի բզբզեք. ՀՀԿ-ն չի գնա հրապարակ` սադրանքներից խուսափելու համա՞ր

‘’Երեկ տարածվել է նախագահի մամլո խոսնակի  հայտարարությունը առ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու պատրաստակամություն կա, նախագահն արձագանքել է: Այդ հայտարարության մնացած արձագանքները, կարծում եմ, այդ հանդիպումից խուսափելու պատճառաբանություններ են’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով նախագահի թեկնածու, երկրորդ հորիզոնականն զբաղեցրած “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու […]

Անդրիասը առաջարկ է արել թեկնածուներին

՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախագահի մյուս նախկին թեկնածուներին առաջարկ է արել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Ղուկասյանը: Նա նշեց, որ ինքը բոլոր թեկնածուներին հայտարարություն է ուղղել՝ կապված ընտրությունների արդյունքների հետ, սակայն այդ հայտարարության բովանդակությունը դեռևս հրապարակային չի դարձնում, քանի որ վերջնական պայմանավորվածություն չկա: ՛՛Դեռ պայմանավորվածություն չկա: Ես հանդես եմ […]

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ` շնորհավորական նամակ ուղարկելով, տեղեկացնում է “Անադոլու” գործակալությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը` հավաքելով քվեների 58.64 տոկոսը:

Հույս ունի, որ կհանդիպեն, կգնան կոմպրոմիսների

 ՛՛Այն, որ Բագրատյանը ձայներ չհավաքեց, պատմական հիշողությունն է մարդկանց մեջ աշխատել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա կարծիքով՝ մարդիկ դեռևս հիշում են Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիները, ինչն էլ թույլ չի տվել նրան ընտրել: Ինչ վերաբերում է նախագահի մյուս` ձայների քիչ քանակություն ստացած մյուս թեկնածուներին, Ալավերդյանը նկատեց, որ […]

Թույլ չի տալու

ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին օրենքի դրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել և իրականացնել դրանց իմաստին և բովանդակությանը համարժեք կերպով՝ դրանցով ամրագրված իրավունքների և հնարավորությունների լիարժեք ապահովումը պետական մարմիններից ակնկալելու համար:  ՀՀ Սահմանադրության և օրենքների այն մեկնաբանությունը, թե իբր առկա է իրավունք “հանրահավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ցանկանում ենք,” որևէ առնչություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի