Հայաստանի նախագահին շնորհավորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը:
“Ձերդ Գերազանցություն,
Մեծարգո Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդի՝ Ձեր նկատմամբ կրկին ցուցաբերած վստահությունը վկայում է պետության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նախկինում Ձեր իրականացրած աշխատանքների բարձր գնահատականի մասին:
Վերջին տարիներին Հայաստանը հաստատուն կերպով ընթանում է տնտեսական եւ սոցիալական զարգացման ճանապարհով: Շատ բան է արվել նաեւ Անդրկովկասում կայունության ամրապնդման համար: Ուրախալի է տեսնել Ձեր ձգտումը՝ տարածաշրջանում առկա հիմնախնդիրները լուծելու ոչ թե ուժային, այլ դիվանագիտական միջոցներով:
Հատուկ կցանկանայի ընդգծել հայ ժողովրդի եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից ուղղորդվող ժողովուրդների միջեւ այսօր հաստատված լավ հարաբերությունները:
Հուսալով, որ մեր կառուցողական փոխգործակցությունը շարունակական կլինի՝ սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Աստծո օգնությունը եւ հաջողություններ առաջիկա աշխատանքներում”,-ասված է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի շնորհավորական ուղերձում: