19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Րաֆֆին միայն խոսում է. կմիանա՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը /վիդեո/

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: Նախ Տեր-Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարիք կար ՀՀՇ-ն վերափոխելու ՀԱԿ-ի:

“Մի քանի ժամ համագումարի մասնակցում եք, ու ինձ այդ փոփոխությունների մասին ե՞ք հարցնում”,-ասաց ՀԱԿ առաջնորդը: Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում ծավալվող հետընտրական իրադարձություններին, ապա դա, ըստ ռջին նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել:

“Դա ժողովուրդն է նախաձեռնել, բողոքում է այս իշխանությունների դեմ: Այսինքն` գործն արել է ժողովուրդը, իսկ պահանաջատերը կամ իրավատերը առայժմ միայն խոսում է”,-նկատեց նա:

Իսկ կմիանա՞ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ շարժմանը: “Պահանջատերը դեռ միայն խոսում է, երբ գործ անի, կքննարկենք եւ կմիանանք: Ես միշտ գործին միացող եմ եղել”,-ասաց Տեր-Պետրոսյանը: 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ