15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

… Ուրեմն ինձնից չնեղանաք. Րաֆֆին մանրամասնում է /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց նախօրեին իր եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից: Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ բուն թեմային անցնելը երկարաշունչ ելույթ ունեցավ, հայ-թուրքական հարաբերություններից, խոսեց Ղարաբաղի ճանաչումից:

“Ժառանգության” առաջնորդը հայատարարեց, որ Սերժ Սագսյանի հետ գնաց հանդիպելու, որովհետեւ ինքը բարդույթ չունի: Նա ասաց, թե այդ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանին մի քանի հարցադրումենր է արել: Նախ` ճանաչում է արդյոք նա ժողովրդի հաղթանակը, որին ի պատասխան, ըստ Հովհաննսիյանի` հնչել է` “ոչ”:

Այնուհետ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է նաև ընտրություններ անցկացնելու մասին, որը նույն պատասխանին է արժանացել: “Ասի, լավ պատրաստ չեք ժողովրդի հաղթանակն ընդունել, ուրեմն պետք է պատժեք բոլոր ընտրակեղծարարներին` մարզպետից մինչեւ հրամանատար, վարչապետից մինչեւ պատգամավոր”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

“Պատժել բոլորին անխտիր: Եթե դուք պատրաստ չեք, չունեք այդ հնարավորությունը, ուժը, որ նաեւ ձերն է` Արցախյան ազատամարտի ռահվիրաներից մեկինը, թեկուզ կրկնակի ընտրություներ, եթե պատրաստ չեք, ուրեմն չնեղանաք ինձանից:

Ես մինչեւ կյանքիս վերջը ձեր կողքին պիտի կանգնեմ, ոչ մի տեղ չեմ գնալու”,-շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Մյուս հարցը, որը նա բարձրացրել է հանդիպման ժամանակ, 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն է ու նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելը:

“Ինչ եք կարծում, ինչ եղավ պատասխանը, դարձյալ` “ոչ”,-ասաց ու հավելեց. “Ես այլեւս ասելիք չունեմ: Եթե իրենք խոսելիք ունեն, ֆեյսբուքով, փոքր բաներ գրելով, իրենց գործն է:

Իմ անելիքը հետեւյալն է` մեր զինվորները պետք  է պահպանեն սահմանը: Այն հրամանատարը, որը զինվորին կուղղի ժողովրդի դեմ, գործ կունենա հայ ժողովրդի հետ: Այն ոստիկանը, որը շեղվի իր պարտականություններից եւ անիրավ, անօրեն հրաման կկատարի, պատասխան է տալու հայ ժողովրդի առջեւ”,-հայտարարեց նա:

Րաֆֆի Հովհաննսիյանն ասաց, որ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը վերագտավ իրեն, բայց ոչ թե իր` Րաֆֆի Հովհաննիսյանի համար, այլ Հայաստանի, նրա խոսքով` հանդարտ, սահմանադրական ճանապարհով:

“Որքան ուզում է համեմատեն, իզուր ժամանակ կկորցնեն: Այս ժողովրդական շարժումը չի մարելու, մենք գնալու ենք դեպի հաղթանակ”: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը հաղթանակը տանելու  է Հայաստանի բոլոր քաղաքներ եւ գյուղեր: Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Աշտարակում, նույնը օրը կմեկնի Վանաձոր եւ Գյումրի:

Ի դեպ, չի բացառվում, որ “Ժառանգության” առաջնորդը ոտքով գնա Աշտարակ` ”բարեւի հեղափոխությունը տարածելու: 

Թեկնածուի ելույթը` տեսանյութում: 

19:55 պահին երթ է ընթանում Աբովյան փողոցում: Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ: Ոստիկանները պնդում էին, որ Հովհաննիսյանն ու իր համախոհները քայլում են ճանապարհով և խանգարում են երթը: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց միայն մայթով քայլել: Ապա նրանք Աբովյան փողոցով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, ապա ետ դարձան դեպի ”Ազատության” հրապարակ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ