16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արամ Սարգսյանը Րաֆֆիի համար չէր հրապարակում

”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը և կուսակցության մյուս անդամները ”Ժառանգության” առաջնորդ, նախագահական ընտրություներում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի առաջին օրը ներկա են գտնվել ”Ազատության” հրապարակում: Այս մասին Զեյնալյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:  

Հարցին, թե իրենք էլ են, ինչպես ՀՅԴ-ն միանում Հովհաննիսյանի պայքարին, նա պատասխանեց. ”Մենք նման քաղաքական որոշում չունենք կայացրած և եղել ենք հրապարակում այնտեղ, որտեղ որ ժողովուրդն է եղել, մենք հարթակ չենք բարձրացել”: Զեյնալյանը  չբացառեց, որ վաղը ևս կլինեն ”Ազատության” հրապարակում:  

Դիտարկմանը, թե այսինքն` իրենք աջակցում են ժողովրդին, այլ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, Զեյնալյանն արձագանքեց. ”Կարելի է ձևակերպել այսպես` մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդն է”:

Զեյնալյանը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո Արամ Սարգսյանի հետ չի հանդիպել: 

Նշենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին միացավ նաև ՀՅԴ-ը: Իսկ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ եթե շարժումն ակտիվանա, նրան կմիանան նաև Արամ Սարգսյանն ու ՀԱԿ-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ