11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեխիայում մեկնարկում են առաջին նախագահական ընտրությունները

2013-ի հունվարի 11-ին եւ 12-ին Չեխիայում կկայանան առաջին նախագահական ընտրությունները: Երկրի նոր նախագահը կընտրվի բնակչության կողմից` համընդհանուր քվեարկության միջոցով: Քվեարկության միջոցով նախագահ ընտրելու մասին սահմանադրական օրենքը գործող նախագահ Վացլավ Կլաուսը ստորագրել է նախորդ տարվա փետրվարին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նախկինում Չեխիայի նախագահն ընտվում էր խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստի արդյունքներով: Այդ կերպ է ընտրվել նաեւ Կլաուսը […]

Րաֆֆին ու ավտոբուսը

 ‘’Ժառանգության’’ առաջնորդ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հայտնի է իր անմիջականությամբ եւ սիրում է մեկ առ մեկ մոտենալ մարդկանց եւ անձամբ ձեռքով բարեւել, հանրության հետ շփումների նոր, ուշագրավ մեթոդ է կիրառում:  Ասում են, Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն օր Երեւանի Նորք Մարաշ  վարչական շրջանից ոտքով “իջնում է քաղաք” եւ վերադառնում: Ականատեսները Henaran.am-ին պատմեցին, որ ավտոբուսի վարորդներն արդեն […]

Գերտերություններն այսօր կքննարկեն Սիրիայի ճակատագիրը

Այսօր Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում Սիրիայի վերաբերյալ եռակողմ հանդիպում կկայանա: Հանդիպմանը կմասնակցեն դիվանագետներ ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:  Ռուսական պատվիրակության ղեկավարն է Մերձավոր Արեւելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ պետքարտուղարի առաջին օգնական Ուիլյամ Բըրնսը: Հանդիպման շեմին ռուսական ԱԳՆ-ը […]

Հաջորդ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ը չի լինելու

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Հայաստանում Facebook-ից օգտվում է 372 հազար 540 մարդ, այդ թիվը վերջին 6 ամիսների ընթացքում աճել է 67 հազար 920-ով:  Փաստորեն, մի տաս տարի հետո Հայաստանում հաջորդ իշխող կուսակցությունը կլինի ՀՖԿ-ն` Հայաստանի Ֆեյսբուքյան կուսակցությունը :)”:

Բագրատյանը պատրաստ է

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, որպես նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ իր ծրագիրն արդեն պատրաստ է: ”Բարեկամներ։ Կարող եք այցելել www.bagratyanpresident.am կայքը և ծանոթանալ իմ նախընտրական տնտեսական ծրագրի հետ՝ “Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն”։ Բացի այդ, շուտով կայքում կլինեն նաև արտաքին քաղաքականության ուրվագծերը և ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտները։ Վերը նշված տնտեսական […]

Ծառուկյանը չի ընդունել Օսկանյանին. Ժամանակ

ԲՀԿ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ գնացել է Կոնյակի գործարանում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակ՝ հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել։ Վարդան Օսկանյանը մոտ երկու ժամ սպասել է, սակայն Ծառուկյանը նրան այդպես էլ չի ընդունել։ Թե ինչ հարց էր պատրաստվում քննարկել Օսկանյանը Ծառուկյանի հետ, “Ժամանակ” թերթին հայտնի չէ։

“”Հանրապետականը” ՍՊԸ չէ” /վիդեո/

Հունվարի 10-ին կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստը: Ինչպես նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երկար ժամանակ է, իրար չէին հանդիպել, ուստի քննարկեցին շատ հարցեր:Մասնավորապես կարեւորվեց ընտրությունների անցկացումը, այն, ըստ խոսնակի` պիտի լինի ժողովրդավարական: Քարոզարշավի հարցեր քննարկվել են, սակայն դրանք մանրամասն կքննարկվեն ՀՀԿ շտաբի նիստում: Շտաբի պետը ԱԺ […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու […]

Սերժ Սարգսյանը պետք է մաքրի իր շրջապատն ու մտնի գրոհի

Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը, ով հրաժարվեց վճարել ընտրագրավը և առաջադրել սեփական թեկնածությունը նախագահական ընտրություներին, չի կարծում, որ ընտրություններում առաջին տեղի համար պայքար չի լինելու: ”Եթե թեկնածուները ճիշտ խաղան, ծրագրի կատարման ուղղությամբ մոտեցումները ժողովրդին ճիշտ մատուցեն, առաջին տեղի համար պայքար կարող է լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա ու շարունակեց. ”Եթե սխալ աշխատեցին, իրենց […]

Սոցապնախարարի պարզաբանումը /վիդեո/

ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների: Աղքատության ընտանեկան նպաստի չափը, ինչպես հայտնի է,  անփոփոխ կմնա: 2013թ պետբյուջեով ավելացում նախատեսված չի եղել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի