09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Պարոն Հովհաննիսյանը հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում. Արմեն Արզումանյան

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ մամուլում տեղ գտած կարծիքները:

 ”Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում:

 Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը”,-նշել է Արմեն Արզումանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ