15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բախում ”Ժառանգականների ” և երիտասարդ ակտիվիստների միջև /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում բախում տեղի ունեցավ “Ժառանգության” անդամներ Արմեն Մարտիրոսյանի,  բլոգեր Իզաբելլա Աբգարյանի եւ մի քանի ՀՀ քաղաքացիների միջեւ, ովքեր փորձում էին խոչընդոտել “Ժառանգության” հանրահավաքը: Նշենք, որ այս քաղաքացիներն այն քաղաքացիներն էին, ովքեր միջազգային դիտորդների ասուլիսը խափանել էին:

Արմեն Մարտիրոսյանը բարձրացավ հարթակ եւ պահանջեց ոստիկաններից թույլ չտալ նրանց մասնակցել իրենց հանրահավաքին: Այդ պահին Արմեն Մարտիրոսյանի կողքին կանգնեց  այդ քաղաքացիներից մեկը` Կարեն Հարությունյանը, ով հարցրեց, թե ինչու իրենց թույլ չեն տալիս մասնակցել այդ հանրահավաքին:

“Իրենք սադրիչներ են: Նրանք մի քանի օր առաջ կոչ էին անում ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Հենց իրենց պատճառով է նաեւ, որ մենք ձայներ կորցրինք”,-բացականչեց Իզաբելլա Աբգարյանը:

Արմեն Մարտիրոսյանը կրկին կոչով դիմեց ոստիկաններին: Կարեն Հարությունանն սկսեց ձեռքով խոսել: Քիչ էր մնում բանը հասներ ծեծկռտուքի, ինչը կանխվեց ոստիկանների միջամտության արդյունքո: Ոստիկանները Կարենին մի կողմ տարան: Ապա Կարեն Հարությունյանը նշեց, որ ինքն ընդամենը հայտարարել է, թե ինչու այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հասարկության հետ առանց խոսելու հեռացել է:

Ակտիվիստները պահանջեցին հրապարակավ ներողություն խնդրել: ”Ժառանգության” անդամ Ստեփան Սաֆարյանը Արմեն Մարտիրոսյանի անունից ներողություն խնդրեց: ՀՀ քաղաքացի Վահագն Մինասյանը Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ սադրիչ բան չեն ասել, ընդամենը իրենց անդամներից մեկը պահի տակ պոռթկում է ունեցել եւ բարձր է խոսել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ