15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լա՞վ, լրագրողներ ջան… փոխոստիկանապետի հորդորը /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի առջեւ մինչ նախագահական ընտրություններում երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում էր ընտրությունների նախնական արդյունքներով 58 տոկոս ձայներ ստացած գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, դրսում իրարանցում էր:

Նախագահականի դիմացի մայթին Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից եկած բազմությունն էր` ոստիկանության կազմած պատին դեմ-հանդիման, իսկ նախագահական նստավայրի մուտքի առջեւ` լրագրողներ բազմությունը` բազմաթիվ հարցերով, որոնց պատասխաններն, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, այսօր այդպես էլ չստացանք:

Տարածքում, իհարկե, մի բազմություն էլ կար`ոստիկանների, որոնք փորձում էին կարգ ու կանոն պահպանել եւ թույլ չէին տալիս քաղաքացիներին հատել փողոցը: Ոստիկանները նաեւ լրագրողների շարքերում էին փորձում հանգստություն պահպանել, հատկապես այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է դուրս գալ նախագահական նստավայրից:

‘’Լա՞վ, լրագրողներ ջան, հանգիստ կանգնած եք, երբ որ դուրս գա Րաֆֆի Հովհաննիսյանը, չփորձեք հրահրել եւ այլն: Խնդրում եմ, հիմա ոնց կանգնած եք, այդպես էլ գեղեցիկ մնացեք եւ կատարեք ոստիկանի պահանջները’’,-հորդորում էր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ