13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էպոսագետի հանգիստն էլ է լուսաբանվում

Պարզվում է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին լրատվամիջոցները եւ հատկապես հեռուստաընկերությունները լուսաբանում են անգամ հանգստանալիս: Այս մասին այսօր հայտարարեց ինքը` թեկնածուն Henaran.am-ի հետ զրույցում, երբ փորձեցինք պարզել, թե ինչպես է կազմակերպելու քարոզարշավի երկրորդ շաբաթը եւ արդյոք կիրակի հանգստանալու է: ‘’Ես էս ընթացքում էլ էի հանգստանում: Ես երեկ եկել եմ Գյումրի, ընկերոջս երեխաների կնունքն էր, […]

Քուշկյանը լքո՞ւմ է ԲՀԿ-ն. սատարում է Սերժ Սարգսյանին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշում գտնվող գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մասնակցեց Տավուշ բժշկական կենտրոնի բացմանը: Կենտրոնի հիմնադիր, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ սա մարզերի համաչափ զարգացման ծրագրի շարունակությունն է եւ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին՝ առողջապահության ոլորտին ուշադրություն դարձնելու համար: Ըստ Քուշկյանի, վերջին տարիներին բազմաթիվ հավակնոտ եւ եզակի ծրագրեր իրականացան: “Պարոն նախագահ, […]

Արգամիչը` վարչապե՞տ /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք վարչապետ դառնալու ցանկություն ունի, հատկապես այն պարագայում, որ մամուլում էլ վերջերս շատ է գրվում այն մասին, որ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը հենց Աբրահամյանին է տրվելու: ”Ես արդեն երկու անգամ պատասխանել եմ, երրորդ անգամ եմ պատասխանում` չխոսենք”,-ասաց նա: Henaran.am-ի հարցին, թե արդյոք քննարկվել է կադրային փոփոխությունների հարցը, […]

Որևէ մի կետի խախտում ընտրությունների ընթացքում չենք ունենալու. Հովիկ Աբրահամյան /վիդեո/

”Ես մեկ անգամ հստակ ուզում եմ արձանագրել` իրականությանը չի համապատասխանում, մենք շատ լավ հասկանում ենք ընտրական օրենսգիրքը, որևէ մի կետի խախտում ընտրությունների ընթացքում չենք ունենալու”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով լուրերը, որ ՀՀԿ-ն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին պարտադրում է ընտրել իրենց թեկնածուին: ”Ես բացառում եմ որևէ մեկ դեպք, որ […]

Նախագահական մրցավազք-1

Ով, որտեղ, ինչպես… Հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված ութ թեկնածուները քարոզարշավի առաջին շաբաթվա հենց առաջին օրվանից գործի անցան: Գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավն սկսեց Ավան համայնքից, այնուհետ ուղեւորվեց Սյունիք, իսկ այսօր Տավուշի մարզում է: Սերժ Սարգսյանն ընտրողների հետ դահլիճային հանդիպումներ է ունենում. եղանակը ցուրտ է, ժողովուրդը կմրսի: Ի դեպ, անցած քարոզարշավների համեմատ, այս […]

Ապահով Հայաստանը նաեւ համայնքների համաչափ զարգացումն է /վիդեո/

“Ձեր ծրագրերը մեր թեւերի թռիչքն են”: Այս եւ այլ նմանատիպ կարգախոսներով իջեւանցիները դիմավորեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը իջեւանցի ընտրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները, մասնավորեպես ասելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժի որդեգրած ուղին պահանջված է: Ուշադրություն է դարձվելու մարզերի համաչափ զարգացմանը, աջակցելու են համատիրություններին, ՏԻՄ-ին: Մշակվելու են նոր մեխանիզմներ, ծառայությունները` թափանցիկ եւ ավելի […]

Սքանչելի կազմվածք, ծովի խորությամբ աչքեր … Ուրիխանյանի գլուխը պտտվում է թեկնածուների ճոխությունից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեկ անգամ աղաբլիթ փորձել է, սակայն  քանի որ դրանից հետո արդյունք չի եղել, այլևս չի կերել: ”Երեկ ԲՀԿ երիտասարդների միությունը պարտադրել է, որ նորից  փորձեմ, սխալված ցերեկն եմ կերել, հետո ասեցին` գիշերը պետք է ուտեի, մի հատ էլ կերա, բայց էլի երազ չտեսա”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց պատգամավորը:  […]

Քմահա՞ճ է Նաիրա Կարապետյանը տղամարդկանց հարցում

ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանը շատ մեծ ակնածանքով և ժպիտով է վերաբերում աղաբլիթին: ”Ես սնահավատ չեմ, բայց մեր ժողովրդական ավանդույթներից մի քանիսը ինձ շատ դուր են գալիս, այդ թվում նաև Սուրբ Սարգսի տոնը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նրան հատկապես գրավում են այն սպասումները, որոնք երիտասարդները և մասնավորապես աղջիկներն ունենում են աղաբլիթ ուտելու գիշերը: […]

Գոշավանքում Սբ. Սարգսի տոնին մասնակցեց նաեւ Սերժ Սարգսյանը /ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը այցելեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Այգուտ եւ Շորժա գյուղական համայնքներ: Նախագահի թեկնածուն այստեղ ծանոթացավ Սեւանա լճի ձկնաբուծության պիլոտային ծրագրին, ինչպես նաեւ պատասխանատուների հետ քննարկեց Սեւանա լճի հիմնախնդիրները: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն այցը շարունակեց Տավուշի մարզում: Այստեղ նա Գոշավանքում մասնակցեց Սուրբ Սարգսի տոնակատարությանը: Տավուշի թեմի առաջնորդ տեր […]

Անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ պահանջել եմ հարգել վրացահայության իրավունքները. Չախալյան

Օրերս համաներմամբ ազատություն ստացած վրացահայ հասարական գործիչ Վահագն Չախալյանն անդրադարձել է Միխեիլ Սաակաշվիլու` իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Չախալյանի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. ‘’ Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից  հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ և ապատեղեկատվությունեն: Երբեք և ոչ մի անգամ “ռուսական լրտես” ,”գործակալ լինելու” մեջ որևէ մեղադրանք ինձ դատարանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի