17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը չի նվիրի Րաֆֆուն

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի կարծում, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վարկանիշերը նրանց հանդիպումից հետո ինչ-որ փոփոխության կենթարկվեն:  

”Փոփոխություն դեռևս չի լինի: Դա կախված կլինի, թե ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին ինչ պաշտոնական դիրքորոշում կընդունի: Ամենաճիշտը կլինի սպասել, տեսնենք ինչ ձևաչափով են հանդես գալիս ու վարկանիշներն էլ այդ ժամանակ չափել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:

Սոցիոլոգը կարծում է, որ Հովհաննիսյանը պարտադրված էր հանդիպել Ծառուկյանի հետ, ինչպես և պարտադրված է հավաքներ անելու ու ՍԴ դիմել:

”Ինքը ցուփ-ցվանգի մեջ է: Ինքը պարտադրված է դիմել ՍԴ, անել խաղաղ ցույցեր, ընտրողներին տրված իր խոստումներն են նրան այդպես պարտադրում”: Ադիբեկյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր դաշտում միայնակ է մնացել և հիմա ”փրփուրներից է կառչում”` փորձելով իր կողմ գրավել գոնե ԲՀԿ-ին:

”ՀԱԿ-ը ու ՀՅԴ-ը չեն սատարում նրան, եկել էին հրապարակ` արդարությունը պաշտպանելու, ոչ թե նրան: Հիմա նա մեկուսացման մեջ է և փորձում է գոնե հենարան գտնել. ուրիշ տարբերակ չունի, չի դիտվում որպես միասնական ընդդիմադիր դաշտի թեկնածու և փորձում է ձեռքը փրփուրին գցել”,-մեկնաբանեց սոցիոլոգը:

Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպումը ընտրազանգվածի մոտ հիասթափություն չի՞ առաջացնի հարցին, Ադիբեկյանը պատասխանեց. ”Չի առաջացնի, քանի որ նրա ընտրազանգվածի մի մեծ մասը`քառորդից ավելը, ԲՀԿ-ի ձայներն են, այդ պատճառով այդ էլեկտորատի տեսակետից սա նույնիսկ ընդունելի է”:

Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ այս հանդիպումը անարդյունավետ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի համար: ”Գուցե համատեղ համագործակցության ձևաչափ են որոնում, բայց ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն իր ընտրազանգվածին կոչ կանի Ծառուկյանի փոխարեն ”Ժառանգությանը” ձայն տալ:

Քանի որ իրենք ԲՀԿ-ի հետ ոչ մի հուշագիր չեն ստորագրել, դա չի էլ լինի, դժվար թե ԲՀԿ-ն իր գործունեության արդյունքը` իր ձայները ուղղակի բերի, նվեր տա Րաֆֆի Հովհաննիսյանին”, – եզրափակեց սոցիոլոգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ