17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Րաֆֆու դիմումը տարան. ՍԴ-ն շրջապատված է ոստիկաններով /վիդեո/

Քիչ առաջ “Ժառանգության” ներկայացուցիչներ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հովսեփ Խուրշուդյանն ու փաստաբան Կարեն Մեժլումյանը Սահամանադրական դատարան ներկայացրեցին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: ՍԴ շենքը շրջափակված է ոստիկաններով:

Նույնիսկ լրագրողներին չեն թողնում մոտենալ ՍԴ շենքին` մեկ առ մեկ ստուգում են վկայականները: Henaran.am-ի այն հարցին, թե որպես շարքային քաղաքացի իրավունք չունեն  շենքի մերձակայքում տեղաշարժվելու` ոստիկաններն ասացին` այս պահին` ոչ: Շենքից հեռու “Ազատ, անկախ Հայաստան”` վանկարկում են “Ժառանգության”ակտիվիստները:Նրանց օղակել են ոստիկանները:

Նրանք ոստիկաններին մեղադրում են իրենց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը սահմանափակելու մեջ: Ըստ ժառանգականների` Սահմանադրական դատարանի շենքը հատուկ պահպանվող կառույց չէ, եւ իրենք 100 մ շառավղով շարժվելու իրավունք ունեն:

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ