5 զոհ, 600 վիրավոր. Եգիպտոսում անկարգություններ են /վիդեո/
5 մարդ զոհվել եւ շուրջ 600-ը վիրավոր են` եգիպտական Պորտ-Սաիդ քաղաքում տեղի ունեցող անկարգությունների արդյունքում, հաղորդում է “РИА Новости”-ն:
Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ լուրջ բախումների պատճառ է դարձել ներքին գործերի նախարարության որոշումը` քաղաքի բանտից “պորտսաիդյան ողբերգության” գործով մահվան դատապարտվածներին քաղաքից դուրս գնտվող հաստատություն տեղափոխելու մասին: Դա տեղի ֆուտբոլային թիմի հարյուրավոր երկրպագուների վրդովմունքն է առաջացրել, ովքեր էլ սկսել են անկարգությունները:
2013-ի հունվարին եգիպտական դատարանը մահվան դատապարտեց 21 մեղադրյալներին, ովքեր մեղադրվում են 2012-ի փետրվարին եգիպտական Պորտ-Սաիդ քաղաքում տեղի ունեցած ողբերգության մեջ: Այդ ժամանակ ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի եւ հրմշտոցի արդյունքում 70 մարդ զոհվեց: Դատարանի վերջնական որոշումները կհրապարակվեն մարտի 9-ին: