13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արամ Հարությունյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչ է անում

Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ Արամ  Հարությունյանն այսօր ‘’Հենարան ‘’ մամուլի ակումբում հայտարարեց, թե տեր է իր ասածներին: Ըստ նրա, ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է` իշխանությունները ճնշումների առումով չափն անցել են եւ Հայաստանի քաղաքական ուժերի ու ընդդիմության հետագա քայլերը կախված են նախագահի յոթ թեկնածուներից, որոնց թիվը փետրվարի 8-ին կլինի վեց, որովհետեւ ինքը հանելու է թեկնածությունը, իսկ ընտրագրավի` […]

Որտեղ է “արծիվների բրենդը”

Սյունիքում՝ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավին “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի ներկայացուցիչները զարմանալիորեն “բացակա” ստացան: Որտեղ է “Հայոց արծիվների” “բրենդը` քարոզչական պաստառները. Henaran.am-ի հարցին կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը այսպես արձագանքեց. “”Հայոց արծիվներն ” ու “Սյունյաց արծիվները” Սյունիքում էին, պարզապես պաստառներ չունեին: Սյունիքում պաստառներ բռնելու խնդիր չունենք: Մեր […]

Չախալյանն աշխատում է Ռուսաստանի համար. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ վրացական խորհրդարանին “վրացական պետության թշնամուն” ազատ արձակելու համար` նկատի ունենալով ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին: Նա կարծիք է հայտնել, որ Չախալյանը հայ գործիչ չէ եւ աշխատում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի համար, ով աշխատում է վրացական պետության ամբողջականությունը փլուզելու վրա, հաղորդում է “Regnum” գործակալությունը: “Խնդիրը […]

Կերուխումով էլ կարելի է պահանջ ներկայացնել, հաց չուտելով չես զարմացնի. Արամ Հարությունյան

‘’ Ես փետրվարի 8-ին ժամը հինգին հանում եմ թեկնածությունս` մի օր առաջ նստում ԿԸՀ դիմաց` համարեք դա հացադուլ կամ ֆուրշետ’’,-այսօր ‘’Հենարան մամուլի ակումբում հայտարարել է ‘’Ազգային Համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը` շարունակելով պնդել Սերժ Սարգսյանին ցուցակում միայնակ թողնելու կոչը: Խոսելով ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանի հացադուլից, նա ասել է, որ Անդրիաս Ղուկասյանին լավ […]

Գնում է անծանոթ մարդու` Համոյի թաղմանը. Արամ Հարությունյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

‘’Այսօր  որոշ թեկնածուներ ձեւ են անում, թե ինքամոռաց քարոզարշավ են սկսել’’,- ‘’Հենրաան’’ մամուլի ակումբում նման հայտարարություն արեց ‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: ‘’Թեկնածուներից մեկը գնում է Գորիս, անծանթոթ մարդու`  Համոյի թաղմանը, իսկ հարազատները զարմանում են, գնում է հոգեհացին եւ հայրենասիրական ճառ է ասում’’,-նշեց Արամ Հարությունյանը ու հավելեց, թե եթե հասցնեն բոլոր […]

Սիրիայում բնակվող ռուս կինը ՌԴ-ին ֆաշիզմի մեջ է մեղադրում /վիդեո/

“Youtube”-ում տարօրինակ տեսագրություն է հայտնվել Սիրիայից: Դամասկոսում բնակվող ռուս կինը` ապստամբներով շրջապատված, Ռուսաստանին մեղադրում է ֆաշիզմի մեջ եւ հայտարարում, որ “Բաշարի կողմնակից” է եղել, սակայն մյուս կողմն է անցել այն ժամանակ, երբ սպանել են իր մտերիմներին: Դատելով ձայնի հնչերանգից` նա ընթերցում է տեքստը:  Նա նշում է, որ “Ռուսաստանը ֆաշիստական պետություն” է, որ 2 երկրների ժողովուրդները […]

Չախալյանի հայտարարությունը

‘’Այլևս գտնվելով ազատության մեջ` ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, որից իմ բանտարկության այս հինգ տարիներին միշտ ստացել եմ հոգևոր ու բարոյական սփոփանք և քաջալերանք: Շնորհակալություն եմ հայտնում ‘’Երկիր’’ Միությանը, նաև բոլոր անհատներին և կառույցներին, որոնք զորավիգ ու աջակից են եղել իմ ընտանիքին և ինձ՝ իմ պայքարում, որոնք իրենց բողոքի ձայնն […]

Եգիպտոսում անկարգություններ են. զոհվել է 8 մարդ /վիդեո/

Եգիպտական բանակի տանկերը ներխուժել են Սուեզ քաղաք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 2 կողմից էլ զոհեր կան, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Նավահանգստային քաղաքի ոստիկանությունը չի կարողացել միայն սեփական ուժեով ճնշել փողոցային անկարգությունները եւ ստիպված է եղել օգնություն խնդրել բանակից: Միայն այդ կերպ իշխանությունները հույս ունեն դադարեցնել արյունահեղությունը: Ըստ տեղի ԶԼՄ-ների` […]

Աշոտյան-Րաֆֆի պայքարը թեժանում է

ԿԳՆ Արմեն Աշոտյանի և ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի միմյանց ուղղված մեղադրանքն ու պահանջները շարունակվում են: Նախարարը Ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն  է արել: ՛՛Ծանոթացա Րաֆֆիի այսօրվա ասուլիսի նյութերին:Զարմանալի է: Մարդն այնքան է տարվել սեփական PR-ով, որ ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը:Դա բավական չէ, դեռ իրեն էլ վեր է դասում Հայաստանի օրենքներից:Ուստի, Րաֆֆիի գնահատականները իմ […]

Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվե՞լ են. Հայկական ժամանակ

Թերթի թղթակցին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է նախագահական նստավայր: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը թերթին ասել է, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: “Լավատեղյակ աղբյուրը, սակայն անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Ծառուկյանը մուտք գործում Բաղրամյան 26: Ենթադրվում է, որ Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի