17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին Լեւոն չէ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, համեմատելով 2008-ի եւ այս նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումները՝ ասաց, որ կան և նմանություններ, և տարբերություններ: Նմանությունն ըստ պատգամավորի` այն է, որ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն չի ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ տարբերությունը, որ “այս անգամ բողոքի շարժումը ընդգրկել է ամբողջ հանրապետության տարածքը”:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՛՛ժառանգական” Ստեփան Սաֆարյանը, շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորին համաձայնելու համար, որ ՛՛Բարևի՛՛ հեղափոխությունը դուրս է եկել Ազատության հրապարակից:

՛՛Այս հետընտրական շրջանն աննախադեպ է, շարժումը դուրս է եկել ՛՛Ազատության՛՛ հրապարակի տիրույթներից ու շատ բուռն ձևով տարածվում է հանրապետության մարզերում: Չէի սպասի, որ Սյունիքի մարզում անպատկերացնելին տեղի կունենա, կսուլեն մարզպետին՛՛,-ասաց Սաֆարյանը:

Վերջինս նշեց, որ ի տարբերություն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց է պահում հաղորդակցման ուղիները քաղաքական բոլոր ուժերի հետ: ՛՛Թեկուզ տարբեր քննադատություններ կան, բայց սա տարբերվում է Տեր-Պետրոսյանի մարտավարությունից՛՛:

Սաֆարյանի խոսքով՝ նաև այս շարժման հռետորաբանությունն է տարբեր: ՛՛Չանել այն, ինչը սխալ է արվել և անել այն, ինչը չի արվել՛՛: Սա, ըստ Սաֆարյանի` այս շարժման սկզբունքներից մեկն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ