13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կուլակաթափություն չի լինելու /վիդեո,ֆոտո /

Հ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը  նախընտրական քարոզարշավը այսօր շարունակեց մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ: “Մենք 5 տարի առաջ էլ ենք պայմանգիր կնքել, որին հետեւեցին տարիներ, երբ մենք հաղթահարեցինք մի քանի ճգնաժամեր, անկանխատեսելի եւ բարդ մարտահրավերներ, հաղթահարեցինք մեր երկրի ներսում առկա ճգնաժամը: Պետք է խոստովանեմ, որ այդ ճգնաժամերը մի քիչ շատ ստացվեցին, մի քանի նախագահներին կբավականացներ, […]

ԿԸՀ 3 օր է տվել էպոսագետ թեկնածուին

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է` ”Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում իրականացրել է լսումներ` 2013թ. հունվարի 24-ի ԿԸՀ որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում: Համաձայն նշված որոշման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ–վերստուգիչ ծառայությունը, նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարբերաբար շրջայցեր է կազմակերպել: Հերթական շրջայցը կազմակերպվել է […]

Տեր Շմավոնի ”հանդուրժողականությունը” /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ԳԱԱ շենքի դիմաց շարունակում է իր հացադուլը:  Henaran.am-ն այսօր եւս այցելեց հացադուլավոր թեկնածուին, որն ինչպես արդեն տեղեկացրել ենք, հացադուլի երրորդ օրվանից սկսած լրագրողների հետ շփումները սահմանափակել է միայն 14:00-14:30-նն ընկած ժամանակահատվածով: Մեր այցելության պահին ԳԱԱ-ում ակադեմիկոս, ֆիզիկոս Համլետ Վարդապետյանի հոգեհանգստյան արարողությունը պետք է լիներ կամ արդեն տեղի էր ունեցել: Մինչ […]

Սերժ Սարգսյանը կարեւորել է դիտորդների մասնագիտական գործունեությունը

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ: Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին […]

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատել առաքելության համար ստեղծված պայմանները

Հունվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը եւ շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետեւելու համար: Վլադիմիր Գարկունը բարձր գնահատեց դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները եւ […]

”Ազատ դեմոկրատները” ոչ մեկին չի սատարելու

”Ազատ դեմոկրատներ” կուսակցություն լրատվական ծառայությունից հայտնում են` ”Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը (http://www.fdp.am/?p=566) և քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է,  որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և […]

Րաֆֆի Հովհաննիսյանին սերն է եռանդ տալիս

”Ես երեկ գնացել եմ Ազգային գրադարան և երեք համալսարաններ՝ ներկայացնելու համար իմ որդու գիրքը: Դա ես ներկայացրի գրադարանավարներին ու ասացի բարի ընտրություն, այդտեղ ինչ քարոզչություն կա”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով ԿԳՆ Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքում արված գրառմանը, որ ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը օրենք է խախտել, երբ երեկ այցելել է ՀՊՄՀ, ասաց Հովհաննիսյանը: Նա […]

Մենք մեր էությամբ եվրոպացի ենք եւ պետք է գնանք ԵՄ-ի ուղղությամբ. Բագրատ Ասատրյան

ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԵՄ-ի եւ Եվրասիական միության միջեւ Հայաստանի ընտրության խնդրին, կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր քաղաքականություն`չսահմանափակելով որեւէ ուժային կենտրոնի հետ ակտիվ համագործակցությունը: “Եվրամերձեցման գործընթացն արդեն իսկ մեծ արդյունքներ է տվել Հայաստանին, եւ Հայաստանն ամեն դեպքում պետք է անցնի մաքսային գոտու խորը ու համապարփակ առեւտրի համաձայնագրի”,-ասաց […]

Էթիկայի հանձնաժողովի նիստն այս անգամ էլ անցավ առանց պատգամավորների

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր շարունակել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի քննությունը:  Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումին` քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ, որոնք ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը բոյկոտեցին, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում: Ակնկալվում էր լսել պատգամավորների […]

Ով կլինի ԱՄՆ պետքարտուղարը “բաճկոնով լեդիից” հետո

Երեկ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերիի թեկնածության հաստատման լսումները. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Լսումների արդյունքում, որը նախագահում էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը, սպասվում է, որ սենատոր Քերիի թեկնածությունը անհապաղ կընդունվի սենատի կողմից: Ի հավելումն, սենատոր Բարբարա Բոքսերի և այլոց կողմից սենատոր Քերիին կուղվեն հարցեր հայկական խնդիրների շուրջ:  “Սենատոր Քերին հայկական հարցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի