17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ միայն խավիարային, այլեւ փողոցային դիվանագիտություն

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը եւ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում խոսեցին ադրբեջանցիների կողմից հերթական հակահայկական քարոզչության դրվագից, որն այս անգամ տեղի է ունեցել Կահիրեում կազմակերպված “Հայ ժողովրդի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ թեմայով” միջազգային գիտաժողովում:

Կահիրեի համալսարանում արդեն մի քանի տարի գործում է հայագիտական կենտրոն, որը իսլամական աշխարհի կարեւորագույն կենտրոնում, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, հսկայական աշխատանք է տանում: Ռուբեն Սաֆրաստայանի խոսքով` համալսարանում կազմակերպված հերթական գիտաժողովի ժամանակ  անդրադարձ է եղել զուտ գիտական-քաղաքակրթական նշանակության խնդիրներին, որոնք հայ ժողովրդին ներկայացնում են որպես յուրահատուկ կամուրջ` քաղաքակրթությունների խաչմերուկում:

‘’Ցավոք, մենք ականատես եղանք, թե ինչպես է գործում ադրբեջանական քարոզչությունը: Փորձ կատարվեց ներկա գտնվող ադրբեջանցի մեկ երիտասարդի եւ նրանց կողմից հովանավորվող մեկ ուսանողուհու կողմից գիտաժողովի բնականոն ընթացքը շեղել այլ ուղղությամբ եւ որպես թիրախ ընտրվեց ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը’’,-նշեց բանախոսը:

Ըստ Սաֆրաստյանի, փորձ արվեց մի կողմից հարվածել գիտաժողովին, մյուս կաղմից ` ՀՀ պաշոնական ներկայացուցչի հեղինակությանը: ‘’Ոչ մի հետաքրքրություն զեկուցումներից: Դեսպանին հարց տրվեց Խոջալուի հետ կապված: Դեսպանը պատասխանեց շատ զուսպ, բայց համոզված եմ, որ ներկաները շատ ճիշտ եւ հստակ պատկերացում ստացան ոչ միայն Խոջալուի, այլեւ Ադրբեջանի քարոզչության մասին եւ հենց սա դուր չեկավ նրանց:

Տեղի ունեցավ գիտաժողովի բնականոն աշխատանքի խաթարում : Երիտասարդը վիրավորանքներ ուղղեց թե գիտաժողովի, թե դեսպանի հասցեին’’,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը: Իսկ ադրբեջական մամուլը իրավիճակը այլ կերպ ներկայացրեց:

Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանն էլ նկատեց, որ ընդհանրապես ադրբեջանական քարոզչությունը տարբեր ուղղությամբ է կիրառվում: Խոջալուն, նրա խոսքով, ըստ ադրբեջանցիների` այն կետն է, որով կարող են ճնշել Հայաստանին:

‘’Խոջալուի դեպքների նման վերլուծությունը սադրանք է, այն սադրանքներից, որ Ադրբեջանի թե իշխանությունը, թե պատմագրությունը իրականացնում է, բայց, ի վերջո, այդ սադրանքները հակահարված ստանում են’’,-շեշտեց նբանախոսը: 

Կարեն Խաչատրյանը նշեց նաեւ, որ այսօր Հայաստանը պետք է դիմի նախահարձակ քայլերի, որպեսզի դա հերքվի եւ միջազգային հանրությունը հասկանա, որ Ադրբեջանը կեղծում է:

‘’Ադրբեջանում կեղծում են ոչ միայն անցած դարերի պատմությունը , այլեւ այն պատմությունը, որը փաստագրված է եւ տեղի է ունեցել մեր աչքի առջեւ’’,-շարունակեց Կարեն Խաչատրյանը:

Ռուբեն Սաֆրաստայնը համոզված է, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խավիարային, այլեւ փողոցային դիվանագիտություն են, երբ փաստարկների դեմ հանդես են գալիս փողոցային մեթոդներով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ