17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գուցե Րաֆֆին գնա նրանց մոտ

 ”Իրավունք և ազատություն” կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ իշխանությունները չեն կարողանում այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնցից ամբողջ հասարակությունը գոհ լինի, և դժգոհության ալիք չբարձրանա: Այս մասին այսօր ասուլիսում ասաց իրավապաշտպանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը համաձայնեց,  որ պիտի լինեին ընտրության ելքից դժգոհ մարդիկ: ՛՛Ընտրությունները կայացան թափանցիկ են ու օրինակելի: Բայց պետք է լինեն փաստեր, որոնք վկայում են հակառակի մասին: Չկար լցոնում, արկղեր գողանալ, ծեծ ու ջարդ՛՛,-նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընտրություններում երկրորդ տեղն է գրավել և չի ընդունում այդ արդյունքները, պահանջում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 5-ին կայանալիք հանրահավաքին գնան ՛՛Ազատության՛՛ հրապարակ ու հրաժարական տան:

Այս մասին Սահակյանը նշեց.՛՛Ես վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ վստահ չէ, որ ինքը հաղթել է: Նա գնում է ճանապարհով, որտեղ չկա կոնկրետություն, որևէ սթափություն … գուցե ինքը գնա նրանց մոտ, որովհետև որևէ հստակ ծրագիր ու ասելիք չունի, անլուրջ է՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ